Հրազդանի հանրապետական քաղաքապետը հաղթել է ՀԱԿ-ի ներկայացուցչին/լրացված/
Հրազդանի թվով 27 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախնական արձանագրությունների համաձայն` Հրազդանի գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արամ Դանիելյանը վերընտրվել է:
Ըստ նախնական տվյալների` Արամ Դանիելյանը ստացել է 13 079 ձայն, Սասուն Միքայելյանը՝ 11 506 ձայն:
Հիշեցնենք, Հրազդանում ընտրության իրավունք ունեցող 43 874 ընտրողից քաղաքապետի ընտրություններին մասնակցել է 25 383-ը: Սա աննախադեպ թիվ է Հրազդանի համար :
Հրազդանցիների պատմելով, ընտրություններին միշտ 20 հազար ընտրողից ավելի չի մասնակցել:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամփոփագրի, ՏԸՀ-երին հատկացված քվեաթերթիկների թիվը 45 հազար 172 է եղել, մարված (չօգտագործված, ոչ ճիշտ լրացված եւ հետ վերադարձված) քվեաթերթիկների թիվը` 19 506, անվավեր քվեաթերթիկների թիվը` 893, օգտագործված քվեաթերթիկների ելունդների թիվը` 0, իսկ վավեր քվեաթերթիկների թիվը` 24 585, սահմանված նմուշի քվեարկության ծրարների թիվը` 25 477 , անճշտությունների չափը` 13: