14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Խոսքը գործով կկապվի՞. կոալիցիոն պայմանները

Որքան մոտենան ընտրությունները, կոալիցիոն հանդիպումներն այնքան ավելի հաճախակի կդառնան: Henaran.am-ի հետ զրույցում այսօր անդրադառնալով  կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի վերջին հանդիպմանը, ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

“Այս հանդիպումը պայմանավորված էր ապագա խորհրդարանական ընտրությունների խաղի կանոնների հստակեցմամբ, որովհետեւ մեկ անգամ  չէ, որ թե ՀՀԿ-ն, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, կարեւորել են  ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացումը, որի համար բոլոր հիմքերը կան, եւ ով, եթե ոչ կոալիցիան  պետք է հասարակությանը տեղեկացներ այն քաղաքական պատասխանատվության մասին, որն արդեն ստանձնել է”,- Henaran.am-ին ասել է Շարմազանովը` հավելելով, որ  եթե իրենք` կոալիցիոն կուսակցությունները, սպասվող մրցապայքարում հանդուրժող եւ կոռեկտ չլինեն,  այդ նույն կոալիցիայի կողմից դժվար է նման առաջարկ ներկայացնել ընդդիմադիր ուժերին:

Հիշեցնենք, որ կոալիցիոն կողմերը քննարկել և արձանագրել են խորհրդարանական ընտրություններում սեփական ընտրացուցակներով հանդես գալու, փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտում և քաղաքակիրթ մրցակցության կանոններով ընտրություններին մասնակցելու,  ինչպես նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրություններում քաղաքական զսպվածության և կոռեկտության սկզբունքների ապահովման պատրաստակամությունն ու անհրաժեշտությունը:

Henaran.am-ի հարցին, թե կոալիցիայի բանավոր հավաստիցումն արդյո՞ ք նշանակում է, որ կոալիցիոն գործընկերների խոսքի եւ գործի համապատասխանության խնդիրն այլեւս չի լինի, Էդուարդ Շարմազանովը պատասխանել է.

“Հանրապետական”-ի խոսքն  ու գործը  այս 21 տարիների ընթացքում միշտ եղել է, կա ու կմնա համապատասխան: Հուսով եմ, որ նույնին ականատես կլինենք նաեւ կոալիցիայի հետ կապված”:

Մեր մյուս հարցին, թե արդյո՞ք սա նշանակում է, որ ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններում վերջին շրջանում նկատվող լարվածությունը կթուլանա, ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահը պատասխանեց. ”Քաղաքականությունը տեսականորեն որեւէ բանից զերծ չէ, ես կարող եմ ասել, որ ՀՀԿ-ն միշտ խաղի կանոնները պահել է, ցանկալի է եւ հուսով եմ, որ կոալիցիոն երկու կուսակցությունները եւս կպահպանեն այդ կանոնները”:

Շարմազանովը նշել է նաեւ, որ չնայած որոշ անհարթություններին, այս տարիների ընթացքում կոալիցիան արդյունավետ աշխատել է, ինչի վառ ապացույցն այն ձեռքբերումներն են, որոնք առկա են, իսկ այնտեղ, որտեղ կա իրական աշխատանք, կան նաեւ թերություններ: ԱԺ փոխնախագահը շեշտել է, որ կոալիցիան բաղկացած է երեք առանձին կուսակցություններից, որոնք այս կամ այն հարցի շուրջ կարող են ունենալ այլ կարծիք:

Էդուարդ Շարմազանովը անդրադարձել է նաեւ կոալիցիոն նոր հուշագրի ստորագրման հավանականության մասին մեր հարցին եւ նշել, որ այս պահին գործում է նախորդ  տարի ընդունված հայտարարությունը եւ նոր հուշագրի կամ հայտարարության մասին որեւէ պայմանավորվածություն չկա: “Եթե անհրաժեշտություն լինի նոր հայտարարության, այն կլինի: Մենք երբեք ինքնապատակ հայտարարություններով հանդես չենք գալիս”,-Henaran.am-ի հետ զրույցում եզրափակել է Շարմազանովը:

Կոալիցիոն գործընկերների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների եւ վերը նշված հարցերի շուրջ Henaran.am-ը զրուցել է նաեւ ԲՀԿ խոսնակ Բաղդասար Մհերյանի հետ: “Կոալիցիոն գործընկերների խոսքն ու գործը միշտ էլ համապատասխանել են միմյանց, ես որեւէ խնդիր չեմ տեսնում, իսկ մնացած ամեն  ինչն ասված է հայտարարության մեջ”,-Henaran.am-ին ասել է Բաղդասար Մհերյանը:

Ինչ վերաբերվում  է ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններում վերջին շրջանում նկատվող լարվածությանը, ԲՀԿ խոսնակը նշել է.”Այդ լարվածությունը դուք եք նկատում: Ես այդպիսի բան չեմ տեսնում: Ամեն ինչ ընթանում է բնականոն հունով”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ