07 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Սերժ Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրային:

Զրուցակիցները բարձր են գնահատել գործընկերության բոլոր բնագավառներում ՆԱՏՕ-ի հետ մեր երկրի հարաբերություններն ու խորացող համագործակցությունը:

Սերժ Սարգսյանը 2011 թվականը Դաշինքի հետ համագործակցության զարգացման տեսանկյունից բավականին արդյունավետ է համարել, ընդգծելով, որ շարունակվել են ակտիվ քաղաքական շփումները, Հայաստանը մեծացրել է իր մասնակցությունն Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցության ուժերին, հաստատվել է 2011-2013թթ. Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը:

ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին եւ ի դեմս նրա՝ ՀՀ զինված ուժերին ու ամբողջ հայ ժողովրդին՝ Աֆղանստանում հայ զինվորների բարձր մակարդակով ծառայության համար, որով, ըստ նրա, հայ ժողովուրդը միանգամայն կարող է հպարտանալ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանի անվտանգության մարտահրավերներին, ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ