10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 21, 2012

Ստեփանակերտի օդանավակայանի բացումը էլի հետաձգվել է. Չորրորդ ինքնիշխանություն

“Չորրորդ ինքնիշխանությունը” հիշեցնում է, որ  արդեն երկրորդ տարին է, ինչ Ղարաբաղում հայտարարում են, որ Ստեփանակերտի վերակառուցված օդանավակայանը պետք է շուտով բացվի, սակայն բացումն այդպես էլ տեղի չի ունենում: Վերջին անգամ հայտարարվել էր, թե բացումը պետք է տեղի ունենար անցած տարվա մայիսի 9-ին, ապա՝ աշնանը: Սակայն անցած տարվա աշնանը եւս օդանավակայանը չի բացվել, չնայած դրա գրեթե […]

Փակ են եւ դժվարանցանելի

Հունվարի 21-ի ժամը 09.00-ի դրությամբ փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը եւ Սելիմի լեռնանցքը: Մերկասառույցի հետեւանքով դժվարանցանելի են Սյունիքի եւ Շիրակի ավտոճանապարհները: Այս մասին Henaran.am-ին տեղեկացնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից:

ԶՊՄԿ գլխավոր տնօրենը չգիտի, թե ով է “լարել” Քաջարանի գյուղապետին. Առավոտ

“Առավոտ”-ի հետ զրույցում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը չի բացառել, որ Քաջարան գյուղում ընթացող բողոքի ակցիաները այլոց միջնորդությամբ են արվում: ”Կան որոշ բաներ, որ լսում եմ էդ տղայից` գյուղապետից, ու իր հնարավորություններն էլ գիտեմ, հասկանում եմ, որ էդ իրա խոսքերը չեն, ինչ-որ մեկը մի բան ա խոստացել, ոսկու սարեր են խոստացել, լարել, գցել […]

Այրվել է վառելափայտ եւ թեփ

Հունվարի 21-ին, ժամը 06.58-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձորի Տավրոս փողոցի թիվ 15 փողոցում տուն է այրվում: Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության, պարզվել է, որ տան բակում այրվում է ոչ բնակելի փայտյա տնակ: Հրդեհը մեկուսացվել է  07.50-ին:Այրվել է տնակը 24 քմ մակերերսով, կուտակված 2 խմ վառելափայտ եւ 7 խմ թեփ:

Քեթրինի Միհրանը նախագահականում. Ժողովուրդ

“Ժողովուրդ”–ի  աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) ղեկավար Միհրան Պողոսյանին (Քեթրինի Միհրան) օրերս կտեղափոխեն ՀՀ նախագահի վերահսկողայկան ծառայության պետի պաշտոնին: Երեկ ամբողջ օրվա ընթացքում ակտիվորեն լուրեր էին տարածվում, որ Պողոսյանին արդեն իսկ տեղափոխել են նախագահական: Թերթի հարցին, թե արդյոք Պողոսյանին պաշտոնանկ են արել, ԴԱՀԿ մամուլի ծառայության քարտուղար Ռուբեն Եգանյանը պատասխանեց.”Վերջին […]

Խցանման պատճառը ձյունն էր

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայք-էջի, Գորիս-Լաչին ավտոճանապարհի 38-րդ կմ-ում մերկասառույցի եւ առատ ձյան հետեւանքով առաջացել է ավտոմեքենաների խցանում: Մեկ տասնյակից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել եւ օգնություն են խնդրել: Այնտեղ են շտապել փրկարարները: Նրանց օգնությամբ մեքենաների ընթացքը շարունակվել է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված