15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Հրատապ

«Զինված խմբի» պարագլուխ հանդիսացող Արթուր Վարդանյանը դատարանում վատացավ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն Նորք-Մարաշ նստավայրում շարունակվող «Զինված խմբի» գործով դատաքննությունը հետաձգվեց, քանի որ «Զինված խմբի»  պարագլուխ Արթուր Վարդանյանի ինքնազգացողությունը վատացավ: Արդեն հայտնել ենք, որ այսօրվա նիստում շարունակվեց գործում առկա ապացույցների հրապարակումը: Դատավարության կողմերը լսեցին մեղադրյալ, ենթադրյալ զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի՝ մի շարք անձանց, այդ թվում՝ գործով մյուս ամբաստանյալներից մի քանիսի հետ հեռախոսազրույցների […]

Կրակոց Չարենցի փողոցում. խուլիգանությունը բացահայտվել է

Մարտի 26-ին Երևանում անհայտ անձինք մոտեցել են մի «Ֆոլքսվագեն Գոլֆ» ավտոմեքենայի, ձեռքերով ու ոտքերով հարվածել վարորդի կողքին նստած ուղևորին։ ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ այդ ընթացքում նրանցից մեկը կրակել է մեքենայի ուղղությամբ։ Դեպքի վայրի զննությամբ իրավապահները հայտնաբերեցին 9 մմ տրամաչափի մեկ պարկուճ։ Տարբեր ստորաբաժանումների համատեղ աշխատանքով պարզվել են կատարվածի մի շարք հանգամանքներ։ Պարզվել է, որ […]

Շամիրամում 4 անձի սպանության գործում նորություն կա. մանրամասներ

Վերաքննիչ դատարանն առանց քննության է թողել եզդիաբնակ Շամիրամ գյուղում 2017թ. ամռանը սգո սրահում 4 հոգու սպանության մեղադրանքով կալանավորված Թելման Քալաշյանին օժանդակելու մեջ մեղադրվող Քյարամ Քալաշյանի բողոքը: Henaran.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ Քյարամ Քալաշյանը Վերաքննիչ դատարանից պահանջել էր վերացնել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի`«Դատական քննության նշանակելու մասին» հունվարի 29-ի  որոշումը`պաշտպանի միջնորդությունը մերժելու մասով, այն է`մեղադրյալ […]

Հողեր տալու վտանգ կա. Գագիկ Սարուխանյան /տեսանյութ/

«Արժանապատիվ ազատամարտիկ» ՀԿ նախագահ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը  ընկերների հետ  շարունակում են 10  օր առաջ հայտարարած նստացույցը` Երևանի Ազատության հրապարակում: Նստացույցի սակավամարդ լինելու հանգամանքը Ավետիսյանի աջակիցներին չի մտահոգում: Հասարակական-քաղաքական ընդդիմադիր գործիչ Գագիկ Սարուխանյանը մոբիլիզացիայի հեռանկարը մոտակա իրողություն է համարում: «Իրոք սակավամարդ է նստացույցը, բայց դա իրականում այդպես չէ, քանի որ օրվա ընթացքում շատ մարդիկ են գալիս ու […]

Կասկածում ե՞ք նախագահի խոսքի վրա

Ի՞նչ եք պահանջելու Արցախի ներկայացուցչից։ Ցույցը, որը տեղի է ունենալու Երևանում Արցախի ներկայացուցչության շենքի մոտ կոնկրետ ի՞նչ նպատակ ունի և ինչ պահանջով է։ Դեպքին անդրադարձել է անգամ Արցախի նախագահը ու համապատասխան ցուցումներ է տվել։ Իմ կարծիքով ոչ մեկ չի արդարացնել ոստիկանների գործողությունները ու ոչ մեկ էլ միտք չունի բռնի ուժը արդարացնելու։ Հիմա , երբ պետական […]

Ուշադրություն․ օդերեւութաբանները զգուշացնում են

Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Ուշադրություն Մարտի 30-ի ցերեկը հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հատկապես կեսօրից հետո հանրապետության ողջ տարածքում սպասվում են անձրևի տեսքով առատ տեղումներ, ամպրոպ, ամպրոպների ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ։ Անձրևները հատկապես առատ կլինեն Շիրակում, Լոռիում, Տավուշում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատում և Երևանում։  Մարտի 31-ի առավոտյան ժամերից անձրևներն աստիճանաբար կդադարեն, ապրիլի 1-2-ը […]

Սերժ Սարգսյանին բնակարան կնվիրվի

Կառավարությունն այսօրվա նիստին որոշում ընդունեց բնակարան նվիրել Սերժ Սարգսյանին: Հարցը կառավարության օրակարգում է ներառված, սակայն չզեկուցվողների մեջ էր: Նախագծի որոշման մեջ գրված է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում ամրացված՝ 6-րդ մասնաշենքի մեջ մտնող շենքը և  շինությունները՝  սպասարկման տարածքով՝ (1.5365 հա) հետ վերցնել և սեփականության իրավունքով անհատույց տրամադրել […]

«Ստամբուլից եկած թուրքը ասեց՝ դուք չգիտեք ինչ և ում եք կորցրել». ազատամարտիկը մանրամասնեց/տեսանյութ/

«Մենք արարող, արիական ազգ ենք: Մենք չենք ծուլացել հերոսներ ծնել: Ծնել ենք և գիտակներ և նվիրյալներ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանը: Որպես դրվագ ազատամարտիկը մատնանշեց ազատամարտիկ, վերլուծաբան Սարգիս Հացպանյանի հուղարկավորության ժամանակ Ստամբուլից ժամանած թուրք գործչի խոսքը.« Հացպանյանի մասին Ստամբուլից եկած թուրքը ասեց՝ դուք չգիտեք ինչ և ում եք կորցրել»: Ազատամարտիկը ցավ է ապրում, […]

Էջմիածինն ու Բելգորոդ-Դնեստրովսկին համագործակցության հուշագիր կնքեցին

Էջմիածինն  ու Ուկրաինայի Օդեսայի մարզի Բելգորոդ-Դնեստրովսկի քաղաքը համագործակցության հուշագիր կնքեցին: Այս նպատակով երկօրյա պաշտոնական այցով Էջմիածինը հյուրընկալել էր Բելգորոդ-Դնեստրովսկի քաղաքի պատվիրակությանը` քաղաքապետ Ալլա Գինակի գլխավորությամբ: Կողմերը նպատակ ունեն զարգացնել համագործակցությունը մշակույթի , կրթության եւ գիտության, բնակչության սոցիալական ապահովության, առողջապահության, տեղական կառավարման, էկոլոգիայի, քաղաքային տնտեսության, սպորտի, տուրիզմի բնագավառներում: Սույն համաձայնագրով, կողմերը պարտավորվում են աջակցել եւ օժանդակություն […]

«Հատուկ պառակտում են».Վոլոդյա Ավետիսյանը` կապույտ մազերով Ասյաի դեպքից/տեսանյութ/

«Այս ամենում ես միտում եմ տեսնում, որ ժողովուրդը փոքր հարցերի շուրջ սկսի քննարկումներ անցկացնել, երբ Հայաստանի կործանման ընդհանուր հարցը կա»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով Արցախում իր խոսքով` բռնության ենթարկված Ասյա Խաչատրյանի հայտարարությանը, ասաց արդեն 8 օր ազատության հրապարակում նստացույց իրականացնող ազատամարտիկ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը: «Հատուկ պառակտում են»,-ընդգծեց Վոլոդյա Ավետիսյանը: Մանրամասները` տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի