270-ից ավելի խաչքարեր ու տապանաքարեր են հայտնաբերվել. Հրաշք Ներքին Գետաշենում
Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչները գյուղի կենտրոնում ԽՍՀՄ տարիներից հայտնի, սակայն կիսաավերված վիճակում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տարածքում հայտնաբերել են 9-12-րդ դարերի 270-ից ավելի խաչքարեր ու տապանաքարեր։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, գյուղացիները նշել են, որ եկեղեցին կառուցվել է 1830-40-ական թվականներին՝ Արեւմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառից մշտական բնակության եկած հայերի կողմից։ Այն գործել է մինչեւ 1920 թվականները, […]





































