15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Հրատապ

Հարության Ավետիսն ազդարարող Պատարագից հետո Երևանում կանթեղներով ու մոմերով երթ կանցկացվի

Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում մարտի 31-ին Ճրագալույցի Պատարագից հետո կմեկնարկի «Հարության ավետիս» խորագրով կանթեղներով երթը: Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից հայտնում են, որ երթի մասնակիցները հոգևոր երգերի ու շարականների երգեցողությամբ Ս. Սարգիս եկեղեցուց Մաշտոցի պողոտայով ու Ամիրյան փողոցով կքայլեն դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ վառվող կանթեղները կդասավորեն խաչաձև՝ ամենքին փոխանցելով Ս. Հարության Ավետիսը: Իսկ Մասիսի Ս. Գևորգ եկեղեցու […]

Տարադրամի փոխարժեքը հայաստանյան բանկերում

 Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները մարտի 31-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի:   Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 477.50 դրամ նվազագույն և 479 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 481 դրամ նվազագույն և 482 դրամ առավելագույն փոխարժեքով:  Մեկ եվրոն գնվում է 586 դրամ նվազագույն և 589 դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում՝ 594 դրամ նվազագույն և 600 դրամ առավելագույն փոխարժեքով:  […]

«Փաշինյան ջան հիմա տեսնինք քո տղամարդկությունը»

Արդեն հայտնել ենք, որ Գյումրիի Վարդանանց հրապարակում այսօր՝ մարտի 31-ին  տրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնած «Իմ քայլը» արշավի սկիզբը, որի նպատակն է Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի կանխումը։ «Քայլենք գը դեպի Երևան` Ազատության հրապարակ»,-գյումրեցիներին է դիմում Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը քայլելու է 14 օր` 200 կմ  և անցնելու է 5 խոշոր քաղաքներով. «Սա արշավ է ընդդեմ ստի […]

Կքայլի 200 կմ ու կպայքարի Սերժ Սարգսյանի դեմ. Նիկոլ Փաշինյանը տվեց 14 օրյա քայլարշավի մեկնարկը

Գյումրիի Վարդանանց հրապարակում այսօր՝ մարտի 31-ին  տրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնած «Իմ քայլը» արշավի սկիզբը, որի նպատակն է Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի կանխումը։ Այս առնչությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Նիկոլ Փաշինյանը արեց իր առաջին քայլը, որով ազդարարվեց Գյումրիից Երեւան 14-օրյա քայլարշավի մեկնարկը։ 14 օրերի ընթացքում մասնակիցները շուրջ 200 կմ ճանապարհը […]

Այսօր Ավագ շաբաթ է. ճրագալույցի պատարագից հետո սկսվում է Սուրբ Հարության տոնը

Ավագ շաբաթը Հիսուսի կողմից դժոխքի ավերման և արդար հոգիների ազատման հիշատակության օրն է: Ըստ եկեղեցական կարգի՝ երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է նոր օր:  Երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ, որի ավարտին ազդարարվում է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»: Այս ավետիսով ավարտվում է Մեծ Պահքը: Մարդիկ վառված ճրագներ են […]

«Լեքսուս»-ը մահացու վրաերթի է ենթարկել ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի ազգականին

Արմավիրի մարզում, այսօր՝ մարտի 31-ին, ողբերգական վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել. ժամը 03:40-ի սահմաներում Lexus մակնիշի 50 CG 888 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան – Արմավիր ատոճանապարհի Մուսալեռ գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել Էջմիածին քաղաքի բնակիչ 29-ամյա Գեւորգ Հովհաննիսյանին, ապա առաջ ընթանալով բախվել Գ. Հովհաննիսյանի վարած Mercedes մակնիշի 777 LL 10 համարանիշի ավտոմեքենային եւ առաջ ընթանալով […]

Սերժ Սարգսյանին դեմ չի գնա. Ժողովուրդ

«ԱԺ նախկին պատգամավոր, «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, թե իրենք Ազատության հրապարակ չեն գնա եւ չեն միանա Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարին: Ըստ նրա` այսօր ընթացող գործընթացներում չկա «բովանդակային օրակարգ»: «Բովանդակային օրակարգ չի ձեւավորվել. ի՞նչ են պահանջում: Պահանջում են այն, ինչը սահմանադրական նորմ է: Սահմանադրական նորմը ձեւավորվել է Սահմանադրության […]

«Ժողովուրդ, մենք պետություն ենք կորցնում…» /տեսանյութ/

«Ժողովուրդ մենք պետություն ենք կորցնում, բայց պետք է հաղթենք, քանի որ իշխանությունը 2 հազար մարդ է, իսկ մենք 10 միլիոն»,-այսօր` մարտի 30-ին Ազատության հարապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց ազատամարտիկ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը: Արդեն 10 օր նստացույց իրականացնող ազատամարտիկը նշեց, որ 1990 թվականից ստեղծված սատանայական իշխանությունը գործակալների հաշվին է գոյատևել: Մանրամասները` տեսանյութում:

100 հազարով պարալիզացնելու ենք ամբողջ քաղաքը և իշխանություններին. Մարտիրոսյան/տեսանյութ/

««Հանուն Հայաստան պետության» ճակատի կողմից պաշտոնապես հայտարարում եմ՝ մենք կողմ ենք քաղաքացիական խաղաղ անհնազանդության գործողություններին, որովհետև դրանք երաշխավորված են միջազգային տարբեր պայմանագրերով, որը ստորագրել է նաև Հայաստանը, որովհետև այդ պայքարով ենք տեսնում մեր նպատակներին հասնելու համար առավել արդյունավետ իրականացնելու քայլերը»,-այսօր Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ճակատի ներկայացուցիչ, «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը: Նա նշեց, որ […]

«Կռունկ»-ի կանչով. ուսանողները հարգել են Կեմերովոյի զոհերի հիշատակը

 Ցավ, որը չի ճանաչում ազգություն ու այլ տարբերակում, այն միավորում է ու իր զորակիցները գտնում։ Գյումրիում շարունակվում է հարգանքի տուրքը ի հիշատակ Կեմերովոյի զոհերի։ Ցավ տեսածը սրտի բոլոր լարերով է զգում կորուստի ցավը ու զորավիգ լինելու անհրաժեշտությունը, այս գիտակցությամբ Երևանի պետական կենսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի ուսանողները Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ ի հիշատակ Կեմերովոյի անմեղ զոհերի իրենց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի