25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

100 հազարով պարալիզացնելու ենք ամբողջ քաղաքը և իշխանություններին. Մարտիրոսյան/տեսանյութ/

««Հանուն Հայաստան պետության» ճակատի կողմից պաշտոնապես հայտարարում եմ՝ մենք կողմ ենք քաղաքացիական խաղաղ անհնազանդության գործողություններին, որովհետև դրանք երաշխավորված են միջազգային տարբեր պայմանագրերով, որը ստորագրել է նաև Հայաստանը, որովհետև այդ պայքարով ենք տեսնում մեր նպատակներին հասնելու համար առավել արդյունավետ իրականացնելու քայլերը»,-այսօր Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ճակատի ներկայացուցիչ, «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը: Նա նշեց, որ եթե հրապարակում 100 հազար մարդ լինի, ոստիկանների 95 տոկոսն էլ կմիանա հասարակությանը, որևէ ղեկավար իր վրա պատասխանատվություն չի վերցնի, որ զենքի ուժ կիրառի:

«100 հազարով պարալիզացնելու ենք ամբողջ քաղաքը և իշխանություններին, դրա խաղաղ եղանակները բազմաթիվ են: 50 հազարով էլ է հնարավոր, և այն, որ մենք դեռ այդքան չենք, մեզ չի հիասթափեցնում, որովհետև հիմնական գործողություններն սկսվելու են ապրիլի 9-ից»,-նշեց նա:

Ըստ Մարտիրոսյանի՝ երկրում, որտեղ քաղաքական բանտարկյալներ կան, բնականաբար, դիմադրության ալիք էլ է լինելու:

Մանրամասները` տեսանյութում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ