15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Հրատապ

«Ընենց կայֆա լռելը, ընենց կայֆա…».Լևոն Հարությունյան/տեսանյութ/

«Էս երկրում  ուզում եմ անընդհատ լռել:  Ընենց կայֆա լռելը, ընենց կայֆա…միժամանակ ես ղզղնած խոսում էի, ինձ թվում էր՝ ճշմարտությունն եմ ասում, բան եմ ասում:Հետո հասկացա, որ ո՞վ ա քո խոսքը լսում, իրանք իրենց գործը անում են մեկ է»,-այսօր՝ մարտի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց դերասան Լևոն Հարությունյանը: Լևոն Հարությունյանի խոսքով՝ երկրին լիդերը է պետք, […]

«Չէի ուզում, բայց ծախվեցի…»/տեսանյութ/

«Հերիք է, որ դուք ժուռնալիստներդ կպնեք սերիալին: Դա ճանապարհ է, որով անցնում են: Դուք կպնում եք, դերասանին խոսացնում եք, դերասանի մի ֆրազը ճպցնում եք, դնում եք մի անիմաստ տեղ, ստորացնում եք ու անիմաստ կռիվ եք սարքում»,-այսօր՝ մարտի 27-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով սերիալների որակին առնչվող հարցին, ասաց դերասան Լևոն Հարությունյանը: Դերասանը  բարկացավ հարցից, քանի […]

Թատրոնը ամեն քայլափոխի ստորացվում է. թատերական գործիչները զայրացած են/տեսանյութ/

«Չկարողացանք երեկվա թատրոնը բերել այսօր, որովհետև չպահեցինք այն տեսակը, որը այսօրվա թատրոնը կարող էր մատուցել աշխարհին: Երեկվա թատրոնի կարևոր դեմքերից մեկն էլ կողքս նստած է՝ Նիկոլայ Ծատուրյանը,սակայն մակարդակը շատ է իջել»,-այսօր՝ մարտի 27-ին, թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց դերասան Լևոն Հարությունյանը: Դերասանի խոսքով թատրոնը ստորացվում է ամեն քայլափոխի: «Ես ինձ համարում […]

Գյումրիում դանակահարել են նախկին զինծառայողին

Գյումրիում կրկին դանակահարությունն է տեղի ունեցել: Գիշերը ժամը 2-ի սահմաններում ծեծել, ապա դանակահարել են 39 տարեկան Ա. Մ.-ին: Գյումրի ԲԿ-ի մամուլի ծառայությունից փոխանցեցին, որ գիշերը՝ ժամը 02:30-ին, շտապ բուժօգնության մեքենայով հիվանդանոց է տեղափոխվելել մարմնական վնասվածքներով քաղաքացի: Տուժածը 1979 թվականին ծնված, Գյումրի քաղաքի բնակիչ Ա. Մ.-ն: Վերջինիս մոտ ախտորոշվել է գանգի ճակատային աջ եւ ձախ շրջանների […]

Երեւանում վթարի է ենթարկվել 57 համարի երթուղայինը․ կան վիրավորներ

Երեւանում, այսօր՝ մարտի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 09։40-ի սահմաններում Երեւանյան լճի կամրջի վրա բախվել են 33-ամյա Մուշեղ Մ.-ի վարած «ԳԱԶ 32213» (ԳԱԶԵԼ) մակնիշի 0859 Տ համարանիշի եւ 39-ամյա Արման Ս.-ի վարած Mercedes մակնիշի 35 QC 671 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 8 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Աղբյուրի […]

«Ռուսաստանը կարող է Հայաստանում պատերազմական իրավիճակ «պայթեցնել»»/տեսանյութ/

Ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանը չի բացառում, որ Ռուսաստանը կարող է Հայաստանում պատերազմական  իրավիճակ «պայթեցնել»: «Շատ հնարավոր է պատերազմ սկսի՝ կայծակնային և լայնամասշտաբ: Մենք պետք է դրան պատրաստ լինենք ցանկացած գնով և կարողանանք այս անգամ Բաքվում խեղդել թուրքերին և վերջնական կապիտուլիացիայի ենթարկել՝ չնայելով ոչ ռուսին ու ոչ էլ այլ մեկին»,-ընդգծեց ազատամարտիկը: Մանրամասները՝ տեսանյութում:

Շատերն են դիմում, որ բերենք, գումար ներդնենք, ես ասում եմ՝ ես վախենում եմ. Սերգեյ Բագրատյան

«Մենք այսօր բավարար միջոցներ չունենք, բայց բավարար միջոցներ ունենալու հնավորություններ կան. այս հաստատված մենաշնորհների մի մասից պետք է հրաժարվել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Ըստ նրա՝ եթե մենաշնորհներից չեն հրաժարվում, ներդրումներ սպասել էլ պետք չէ: «Մենաշնորհված դաշտում նոր աշխատատեղեր ունենալը, աշխատավարձի բարձրացում սպասելը անհնար է, որովհետև պատկերացրեք՝ միայն մի ընկերություն են […]

4 անգամ դատված կինը մտել է ոստիկանության բաժին, հայհոյել, պոկել ոստիկանի ուսադիրը

Սյունիքի մարզում մարտի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 14։00-ի սահմաններում Գորիսի բնակչուհի 32-ամյա Լիանա Ջ.-ն այցելել է ոստիկանության Գորիսի բաժնի վարչական բաժին եւ ոտքերով մի քանի անգամ հարվածել բաժնի մուտքի երկաթյա դռանը եւ պահանջել, որպեսզի դուռը բացեն։ Shamshyan.com-ի   փոխանցմամբ, կնոջ առջեւ դռները բացելուց հետո նա ներս է մտել շենք եւ հայհոյանքներ տվել ոստիկանության […]

Նաիրա Զոհրաբյանը նոր պաշտոն ունի

Այսօր տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը։ Նիստը քննարկել է կուսակցական-կազմակերպչական հարցեր։ Քաղաքական խորհուրդը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, քաղաքական խորհրդի նախագահ Գագիկ Ծառուկյանի առաջարկով,  ընտրել է  կուսակցության քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար եւ քաղաքական խորհրդի հինգ փոխնախագահներ։ ԲՀԿ քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար է ընտրվել Նաիրա Զոհրաբյանը, փոխնախագահներ՝ Միքայել Մելքումյանը, Սերգեյ Բագրատյանը, Վարդան Վարդանյանը, […]

Երկու օրում 55 հանցագործություն է բացահայտվել

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 24-ից 26-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 55 դեպք։ Մասնավորապես՝ յուրացման կամ վատնման 17, մարմնական վնասվածք հասցնելու 14, անձնական ունեցվածքի գողության 12, խուլիգանության 3, խարդախության եւ թմրամիջոցի հայտնաբերման 2-ական, պետական հասարակական ունեցվածքի գողության, ապօրինի ծառահատման եւ ավտոմեքենայի փախցնելու 1-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի