25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թատրոնը ամեն քայլափոխի ստորացվում է. թատերական գործիչները զայրացած են/տեսանյութ/

«Չկարողացանք երեկվա թատրոնը բերել այսօր, որովհետև չպահեցինք այն տեսակը, որը այսօրվա թատրոնը կարող էր մատուցել աշխարհին: Երեկվա թատրոնի կարևոր դեմքերից մեկն էլ կողքս նստած է՝ Նիկոլայ Ծատուրյանը,սակայն մակարդակը շատ է իջել»,-այսօր՝ մարտի 27-ին, թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց դերասան Լևոն Հարությունյանը:

Դերասանի խոսքով թատրոնը ստորացվում է ամեն քայլափոխի:

«Ես ինձ համարում եմ նաև այսօրվա մեջ գործող ռեժիսոր: Այսօր էլ կան առկայծումներ, բայց ցավոք սրտի շկոլա չունենք: Այսօր,  ով ասես ռեժիսոր է, ով ասես դերասան է, ֆայլաբազար է դարձել»,-նկատեց ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը:

Թատրոնի գործիչները բողոքում են ընդհանուր անտարբերությունից: Լևոն Հարությունյանի խոսքով՝ պետությունը թատրոնի վրա պլան է դնում:

Նիկոլայ Ծատուրյանը ասում է. «Մեռա ասելով, որ թատրոնի մասին օրենք չկա: Թատրոնը պետության համար բեռ է: Ասում են՝ Երևանում 9 թատրոնը շատ է»:

Թատերական գործիչները զայրացած են ու խոսելու ժամանակ պարբերաբար զայրանում են:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ