02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

«Զինված խմբի» պարագլուխ հանդիսացող Արթուր Վարդանյանը դատարանում վատացավ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն Նորք-Մարաշ նստավայրում շարունակվող «Զինված խմբի» գործով դատաքննությունը հետաձգվեց, քանի որ «Զինված խմբի»  պարագլուխ Արթուր Վարդանյանի ինքնազգացողությունը վատացավ:

Արդեն հայտնել ենք, որ այսօրվա նիստում շարունակվեց գործում առկա ապացույցների հրապարակումը:

Դատավարության կողմերը լսեցին մեղադրյալ, ենթադրյալ զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի՝ մի շարք անձանց, այդ թվում՝ գործով մյուս ամբաստանյալներից մի քանիսի հետ հեռախոսազրույցների գաղտնալսումները:

Զրույցների հրապարակման ընթացքում ամբաստանյալ Արթուր Վարդանյանը հայտարարեց, որ այլեւս չի կարող ներկա գտնվել, առողջական վիճակը վատանում է: Նիստը հետաձգվեց մեկ շաբաթով:

 Վարդանյանի շահերի պաշտպան, փաստաբան Սիրուշ Աղվանյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ դեռեւս նախորդ տարվա հուլիսից Վարդանյանի առողջական վիճակը վատացել է, նա տեւական ժամանակ չի բարձրաձայնել այդ մասին:

Պաշտպանի փոխանցմամբ՝ Վարդանյանը լյարդի եւ թոքերի ցավեր ունի, ջերմությունն էլ մշտապես տատանվում է 37,5-8 աստիճանի սահմաններում:

 Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը եւ դրան մասնակցել եւ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ