14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Հողեր տալու վտանգ կա. Գագիկ Սարուխանյան /տեսանյութ/

«Արժանապատիվ ազատամարտիկ» ՀԿ նախագահ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը  ընկերների հետ  շարունակում են 10  օր առաջ հայտարարած նստացույցը` Երևանի Ազատության հրապարակում:

Նստացույցի սակավամարդ լինելու հանգամանքը Ավետիսյանի աջակիցներին չի մտահոգում: Հասարակական-քաղաքական ընդդիմադիր գործիչ Գագիկ Սարուխանյանը մոբիլիզացիայի հեռանկարը մոտակա իրողություն է համարում:

«Իրոք սակավամարդ է նստացույցը, բայց դա իրականում այդպես չէ, քանի որ օրվա ընթացքում շատ մարդիկ են գալիս ու գնում, պարզապես ոչ միաժամանակ: Ապրիլյան պատերազմից հետո բոլորս հասկացանք, որ հարկավոր է կազմակերպել: Այս հանցագործների ձեռքը չի կարելի ևս մի քանի տարի իշխանություն թողնել: Ալիևը հայտարարեց, որ Երևան է ուզում ու ոչ մի համարժեք պատասխան չեղավ: Էլի հողեր տալու վտանգ կա…»,-նշում է Սարուխանյանը:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ