28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Էջմիածինն ու Բելգորոդ-Դնեստրովսկին համագործակցության հուշագիր կնքեցին

Էջմիածինն  ու Ուկրաինայի Օդեսայի մարզի Բելգորոդ-Դնեստրովսկի քաղաքը համագործակցության հուշագիր կնքեցին: Այս նպատակով երկօրյա պաշտոնական այցով Էջմիածինը հյուրընկալել էր Բելգորոդ-Դնեստրովսկի քաղաքի պատվիրակությանը` քաղաքապետ Ալլա Գինակի գլխավորությամբ:

Կողմերը նպատակ ունեն զարգացնել համագործակցությունը մշակույթի , կրթության եւ գիտության, բնակչության սոցիալական ապահովության, առողջապահության, տեղական կառավարման, էկոլոգիայի, քաղաքային տնտեսության, սպորտի, տուրիզմի բնագավառներում: Սույն համաձայնագրով, կողմերը պարտավորվում են աջակցել եւ օժանդակություն ցուցաբերել քաղաքային հաստատությունների, կազմակերպությունների, ձեռնարկություների եւ մասնագետների միջեւ գործունեության տարբեր ոլորտներում ուղիղ կապեր հաստատելուն:

Այցի շրջանակներում  պատվիրակության անդամների համար քաղաքապետարանը ճանաչողական շրջայց  է կազմակերպել: Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի  ուղեկցությամբ հյուրերն այցելել են Մայր Տաճար, Էջմիածնի պատմաազգագրական թանգարան եւ Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարան, Զվարթնոց տաճար, ինչպես նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:

Հյուրերին ընդունել է  նաև Վեհափառ Հայրապետը:  Գարեգին Բ Կաթողիկոսը կարեւորել է Էջմիածնի եւ Բելգորոդ-Դնեստրովսկիի միջեւ ծրագրվող գործակցությունը տարբեր ոլորտներում՝ նշելով, որ այն կնպաստի երկու երկրների միջեւ առկա բարի ավանդույթների առավել ամրապնդմանն ու կապերի զարգացմանը:

Հ.Գ. Բելգորոդ-Դնեստրովսկի  քաղաքի կողմից, քաղաքապետ Ալլա Գինակի նախաձեռնությամբ  2013 թվականին հայ համայնքին է վերադարձվել պատմամշակությաին հուշակոթող Սբ. Մարիամ Աստվածածին Հայ Առաքելական եկեղեցին`կառուցված 14-15դդ, որը ներկայում վերականգնման փուլում է:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ