17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

Նոր Հայաստանում մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն, Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության դատախազության ստեղծման 100-րդ հոբելյանի և դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:  Վարչապետը շնորհավորել է դատախազության գործող և պաշտոնաթող բոլոր  աշխատողներին տոնական օրվա կապակցությամբ և նշել. «Որևէ մեկը չի կարող ժխտել, որ իր գոյության ողջ ընթացքում դատախազությունն առանցքային դերակատարում է ունեցել հանցավորության դեմ պայքարի գործում: Կարելի է պատկերացնել, […]

Ադրբեջանական ԶՈւ-երը նախիջևանյան ուղղությամբ փորձել են ամրապնդել իրենց դիրքերը

Հունիսի 30-ի  երեկոյան և հուլիսի 1-ի առավոտյան Ադրբեջանական ԶՈւ-երը Նախիջևանյան ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակ են բացել և թույլ չեն տվել հակառակորդին կատարել իր խնդիրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ «Հայկական կրակից ամբողջությամբ ավերվել […]

Արտակարգ դեպք Երևանում. կա զոհ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 30-ին, ժամը 13:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Շիրակի փողոցի դաշնամուրի գործարանի մոտակայքում գտնվող շենքերից մեկի պատշգամբը փլուզվել է. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր […]

Հիմնադիր խորհրդարանն ու Սասնա ծռերն այսօրվանից պատրաստվում են ընտրություններին. Ժիրայր Սեֆիլյան

 «Հիմնադիր խորհրդարանը եւ Սասնա ծռերը այսօրվանից պատրաստվում են խորհրդարանական ազատ արդար ընտրություններին, ձեւաչափը կորոշենք: Ավելի գործնական քայլեր կձեռնարկենք, երբ բոլոր տղաները կլինեն ազատության մեջ, քննարկումները երկար շարքի կարիք ունեն: Ձեւաչափը, թե ինչպիսին է լինելու մեր մասնակցությունը, քննարկվելու է եւ որոշվելու»,-այսօր հայտարարել է Հիմնադիր խորհրդարանի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը: Նրա խոսքով, իրենք առաջիկա օրերին ԸՕ հետ կապված […]

Անդրիաս Ղուկասյանը կուսակցություն ստեղծեց

Հայաստանի քաղաքական դաշտում նոր կուսակցություն է  ծնվել՝ «Հայ կառուցողական» կուսակցությունը: Նորաստեղծ կուսակցությունն այսօր իր անդրանիկ  համագումարին  112 կողմ, 0 դեմ ձայներով կուսակցության նախագահ է ընտրել Անդրիաս Ղուկասյանին: «Հայ կառուցողական» կուսակցության կարգախոսն է՝ վաղվա հետ համահունչ: Կուսակցությունը որպես իր սկզբունքներ հռչակում է ժողովրդավարությունը, հավասարությունը, օրենքի գերակայությունը: «Հայ կառուցողական» կուսակցությունը հիմնված է  սոցիալ լիբերալիզմի գաղափարների վրա: Կգործի այս […]

Արցախի ՊԲ-ն ամփոփել է անցնող շաբաթը

Հունիսի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:  Բացի վերոնշյալ խախտումներից, շաբաթվա ընթացքում առջնային գծի տարբեր հատվածներում դիտարկվել են ադրբեջանական սպառազինության և զինտեխնիկայի […]

Ինչպե՞ս պաշտպանվել շոգից. Մասնագետի խորհուրդը

Ջերմաստիճանի բարձրացման դեպքում ամենամեծ վտանգը մասնագետները համարում են ջրազրկումը, որը հատկապես վտանգավոր համարեց երեխաների համար և կոչ արեց շատ ջուր խմել: «Չի կարելի մնալ արևի տակ հատկապես ժամը տասից մինչև տասնվեցը: Արևի տակ գտնվելը մաշկի քաղցկեղի վտանգ է առաջացնում հատկապես սպիտակամաշկ մարդկանց համար: Մասնագետները պնդում են, որ պետք է օգտագործել արևապաշտպան քսուքներ: Ամռանը թունավորումերի վտանգը ևս […]

Ամուլսարի ճանապարհը փակ է. Բնապահպանները երթի են պատրաստվում

Ջերմուկցիները արդեն 8-րդ օրն է փակ են պահում դեպի Ամուլսար տանող ճանապարհները: Այս մասին տեղեկացրել է «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վազգեն Գալստյանը: «Մենք շարունակում ենք մեր բողոքի ակցիան ընդդեմ հանքի շահարգործման, արդեն 8-րդ օրն է՝ փակ ենք պահում հանք տանող բոլոր ճանապարհները: Մեր պահանջը միակն է՝ դադարեցնել հանքի շահագործումը»,-ասաց նա: Վազգեն Գալստյանը նշեց, որ իրենք […]

Ուսումնասիրություններ՝ գազի գնի վերաբերյալ. Գազի սակագինը կնվազի՞

Սահմանին և սահմանից ներս գազի գնի վերաբերյալ ուսումնասիրություններ ենք կատարում, որպեսզի հասկանանք սակագինը և որպեսզի հասկանանք՝ որքան են փոփոխությունները, ավելացումները։  Այս մասին այսօր «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ում էներգետիկայի բնագավառի մասնագետների հետ «Կլոր սեղանի շուրջ հանդիպում-քննարկումից» առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։  «Ուսումնասիրում ենք՝ ինչպիսի ռիսկեր կան, և […]

Պայմանագրային զինծառայող է մահացել

Հունիսի 29-ին` ժամը 20:30-ի սահմաններում, հիվանդության (նախնական ախտորոշումը` լեղաքարային հիվանդություն, լյարդային անբավարարվածություն) հետևանքով մահացել է ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1973թ. ծնված Արմեն Շահմարի Աթանեսյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի