17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

Ադրբեջանը արհամարհում է համանախագահող երկրներին. ՀՀ ԱԳՆ

ՀԱՊԿ գործընկերներն իրազեկված են նախիջևանյան ուղղությամբ Ադրբեջանի գործողությունների մասին: Այս մասին հուլիսի 2-ին ճեպազրույցի ժամանակ հայտնեց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: «Այս հարցը բարձրացնում ենք ինչպես ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրների, այնպես էլ մեր մյուս գործընկերների և կազմակերպությունների  առջև: Կարծում եմ՝ համանախագահներն այնտեղ լուրջ անելիք ունեն, որովհետև չլսելով նրանց հորդորներին և չկատարելով իր ստանձնած պարտավորությունները՝ […]

Մահացել է Նադեժդա Սարգսյանը /տեսանյութ/

Քիչ առաջ Նաիրի Բժշկական Կենտրոնում մահացել է հայտնի երգչուհի Նադեժդա Սարգսյանը: Հիշեցնենք, որ երգչուհին երկար տարիներ է` պայքարում է քաղցկեղի դեմ։ Նա մի քանի անգամ հաղթահարել է հիվանդության դժվարին էտապները: Տիկին Նադյան բոլոր պարագաներում լավատես էր: Նա երբեք չէր հանձնվում եւ անգամ ամենածանր իրավիճակներում հումորով էր արտահայտվում հիվանդության մասին: Նա ասում էր, թե քաղցկեղի մետաստազները […]

Վերաքննիչ դատարանը նախագահ ունի

Հուլիսի 2-ին Բարձրագույն դատական խորհուրդն ամբողջ կազմով հանդիպեց ՀՀ  վերաքննիչ վարչական դատարանի դատավորներին՝ քննարկելու վարչական արդարադատության զարգացմանն առնչվող հարցեր: Իր գործունեության տասը տարիների ընթացքում վարչական արդարադատությունը շոշափելի առաջընթաց գրանցելով հանդերձ ունի բազում չլուծված խնդիրներ, որոնց անդրադարձավ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը։ Համոզմունք հայտնվեց, որ վերաքննիչ դատարանները պետք է դառնան քաղաքականություն թելադրող դատարաններ, քանի որ հենց այս […]

Առողջապահության նախարարությունը զգուշացնում է

Ամառային հանգստի ակտիվ շրջանում առողջապահության նախարարությունը քաղաքացիներին զգուշացնում է արձակուրդը կազմակերպելիս հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը տարբեր վարակիչ հիվանդությունների առումով՝ հնարավորության դեպքում ապահովելով անհրաժեշտ բոլոր կանխարգելիչ միջոցառումները, օրինակ՝ կանխարգելիչ պատվաստումներ, քիմկանխարգելում, քանի որ հիվանդությունն ավելի է հեշտ է կանխել, քան՝ բուժել: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` աշխարհի որոշ երկրներում առանձին վարակիչ հիվանդությունների առումով դիտվում […]

6 զինվորական ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է 6 զինվորական՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու, դրանց կատարմանն օժանդակելու կասկածանքով։ Եվս երկու հոգու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում վարույթ է ընդունվել ՀՀ զինված ուժերի առանձին ստորաբաժանումներում առանձնապես խոշոր չափերով յուրացումներ կատարելու […]

Երկրորդ քրեական գործն է հարուցվել Սերժ Սարգսյանի եղբոր, նրա որդու և դստեր նկատմամբ

29.06.2018թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու դեպքերի առթիվ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում հարուցված քրեական գործը, որի համաձայն` պաշտոնատար անձ հանդիսացող Լյովա Սարգսյանը, նրա որդին և դուստրը` Նարեկ և Անի Սարգսյանները, կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով և 314.3-րդ հոդվածի 2-րդ […]

Մեկնարկել է ամառային զորակոչը

Հուլիսի 2-ին մեկնարկել է 2018 թվականի ամառային զորակոչը: Այսօր պարտադիր զինվորական ծառայության կմեկնեն առաջին նորակոչիկները: Զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՀՀ պաշտպանության նախարարության, ԶՈւ ԳՇ ղեկավարության և իրավապահ մարմինների կողմից: Զորակոչին մասնակցող բոլոր կառույցների համակարգված աշխատանքի, օրինական և թափանցիկ զորակոչ ապահովելու նպատակով ներդրված զինծառայության վայրի ընտրության վիճակահանության շնորհիվ զորակոչային գործընթացի իրականացումը դրված է […]

Մենք ենք տերը մեր հանքի. Լիդիանի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում

«Մենք ենք տերը մեր հանքի» վանկարկումներով «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները հավաքվել են կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի: Նրանք պահանջում են, որպեսզի չխոչընդոտեն իրենց աշխատանքը:    Հիշեցնենք, որ արդեն 11 օր է, ինչ Ջերմուկի և հարակից համայնքների բնակիչները շարունակում են փակ պահել Ամուլսարի հանք տանող բոլոր հողային ճանապարհները: Երեկ հաջակցություն ցուցարանների՝ բնապահպանները Երևանից ավտոերթ էին կազմակերպել […]

Սուտ եւ կեղծիք

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների տնօրենությունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է Կորյուն աբեղայի այն բացահայտմանը, թե   իբր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սրբություններն ու մասունքները վաճառվում ու կեղծվում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի, նրա լծակիցների ու համախոհների կողմից: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. «Նորահայտ աղանդավորական շարժման խթանիչներից Կորյուն աբեղան երեկ` Վաղարշապատ քաղաքում կատարեց իբր թե բացահայտում, ըստ որի` […]

Փոխհրաձգության արդյունքում ադրբեջանական դիրք է այրվել /տեսանյութ/

ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հրապարակած տեսանյութում երեւում է, թե ինչպես է հայկական կողմի կրակից այրվում ադրբեջանական դիրքը: Հիշեցնենք, հունիսի 1-ին ադրբեջանական ԶՈՒ-ն ցանկացել էր դիրքեր կառուցել, հայկական կողմը այն կախել էր: Հայկական կրակից ամբողջությամբ այրվել էր հակառակորդի դիրքը: Փոխհրաձգության ընթացքում թեթև  վիրավորում էր ստացել ՀՀ ԶՈՒ-երի պայմանագրային զինծառայող, 1974 թ. Վահագն Սամվելի Բաղդասարյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի