Մենք ենք տերը մեր հանքի. Լիդիանի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում
«Մենք ենք տերը մեր հանքի» վանկարկումներով «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները հավաքվել են կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի: Նրանք պահանջում են, որպեսզի չխոչընդոտեն իրենց աշխատանքը:
Հիշեցնենք, որ արդեն 11 օր է, ինչ Ջերմուկի և հարակից համայնքների բնակիչները շարունակում են փակ պահել Ամուլսարի հանք տանող բոլոր հողային ճանապարհները: Երեկ հաջակցություն ցուցարանների՝ բնապահպանները Երևանից ավտոերթ էին կազմակերպել դեպի Ջերմուկ:
«Ամուլսարի աշխատողները լավագույն բնապահպաններն են» ցուցապաստառով հանքի աշխատակիցները պնդում են, թե դեպքի հանք տանող ճանապարհները փակելով «սաբոտաժ է» իրականացվում կառավարության դեմ:
«Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները հայտարարեցին, թե ընկերության դեմ նպատակուղղված, լավ ֆինանսավորված հակաքարոզչություն է իրականացվում:
«Մենք զրկվել ենք մեր օրինական աշխատանքն իրականացնելու իրավունքից: Մի խումբ քաղաքացիներ ապօրինաբար արգելափակել են դեպի Ամուլսար տանող ճանապարհները: 12 տարի օրինական աշխատում ենք այստեղ, բայց որոշ մութ ուժեր փորձում են խլել մեր աշխատանքը»,-ասաց աշխատակիցներից մեկը: