Մահացել է Նադեժդա Սարգսյանը /տեսանյութ/
Քիչ առաջ Նաիրի Բժշկական Կենտրոնում մահացել է հայտնի երգչուհի Նադեժդա Սարգսյանը: Հիշեցնենք, որ երգչուհին երկար տարիներ է` պայքարում է քաղցկեղի դեմ։ Նա մի քանի անգամ հաղթահարել է հիվանդության դժվարին էտապները: Տիկին Նադյան բոլոր պարագաներում լավատես էր: Նա երբեք չէր հանձնվում եւ անգամ ամենածանր իրավիճակներում հումորով էր արտահայտվում հիվանդության մասին: Նա ասում էր, թե քաղցկեղի մետաստազները նման են երաժշտական մելիզմների, որոնք աճում եւ նվազում են: Նադեժդա Սարգսյանը հայտարարում էր, որ իր բժիշկը Հիսուս Քրիստոսն է եւ տարիներ շարունակ Աստծով է հաղթահարել անհաղթելի թվացող հիվանդությանը:
Նադեժդա Սարգսյանի դուստրը՝ Էմմին, որ ԱՄՆ-ում է բնակվում, այս պահին Հայաստանում է։ Ինստագրամի իր էջում երգչուհին հուզիչ գրառում էր. «Երևի Աստված ինձ շատ է սիրում, որ հենց դու ես իմ մայրը: Այդքան ուժեղ, բարի, գեղեցիկ, մարդասեր, ուրախ, պայքարող, սիրող և սիրվող: Քեզ խնդրում եմ, ապրիր հենց ինձ համար! պայքարիր ու հաղթահարիր: Դժվարությունը քեզ համար չի! 4-րդ կարգի քաղցկեղն էլ կյանքի վերջ չի»։
Ամիսներ առաջ` մայրիկի տարեդարձի օրը Էմմին ևս մի գրառում էր արել, որտեղ ևս անդրադարձել էր մայրիկի առողջական խնդրին. «Ես ու պապաս միշտ վախեցել ենք մի բանից. առանց քեզ մնալուց: Երբ մանուկ էի, աղոթում էի, վերջում ասում. Աստված ջան թող մամաս ու պապաս միշտ կողքիս լինեն: Առանց գիտակցելու, որ պետք էր աղոթել նրանց առողջ լինելու համար։
Բոլորը քեզ ասում են անհաղթելի, նպատակին հասնող, ջղայն, խիստ և պահանջկոտ, բաց այս ամենը դու օգտագործել ես ուրիշների շահերի համար, ծանոթ-անծանոթներին երազանքներին հասցնելու և ուղղակի ձեռք մեկնելու նպատակով: Ոչ մի վայրկյան չհանձնվես ու չթուլանաս, ու երբեք չմոռանաս ով ես դու: Դու ուժեղ կին ես, դու Նադեժդա Սարգսյանն ես!»։