18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

Հայաստանը դուրս կմնա «Հազարմյակի մարտահրավեր» կորպորացիայի ծրագրերից

2004 թվականին ԱՄՆ կոնգրեսը հիմնեց «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան, որի նպատակն էր ֆինանսական աջակցություն ցուցաբերել ցածր եկամուտ ունեցող այն երկրներին, որոնք համեմատաբար ժողովրդավար են: 2006 թվականին կորպորացիայի և Հայաստանի կառավարության միջև ստորագրվեց աջակցության համաձայնագիրը, որի իրագործումը, սակայն, 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների պատճառով մնաց անավարտ: Հայաստանում  տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն ԱՄՆ պետքարտուղարին ուղղված նամակով […]

Ահազանգ. երեխաներ են կորել

Հուլիսի 5-ին, ժամը 01։51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի բնակիչներ Է. Ղ.-ն (2003 թ.) և Է. Ղ.-ն (ծնվ.2007թ.) ս.թ. հուլիսի 4-ին,  ժամը 05։30-ի սահմաններում ֆերմայից դուրս են եկել և չեն վերադարձել. որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի և մարզային փրկարարական վարչության […]

Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության օրը

Հայաստանում հուլիսի 5-ը նշվում է  Սահմանադրության օրը: 1995 թվականի այդ օրը երկրի Հիմնական օրենքի նախագիծը ներկայացվեց համաժողովրդական հանրաքվեի: Այն ժամանակվա ընդդիմությունը հանրաքվեի արդյունքները կեղծված համարեց, սակայն պաշտոնական տվյալներով Սահմանադրությունն ընդունվեց: Դա անկախ Հայաստանի առաջին Սահմանադրությունն էր: Տասը տարի անց` 2005 թ. նոյեմբերի 27-ին, երկրում կրկին անցկացվեց սահմանադրական հանրաքվե, որի ժամանակ քաղաքացիները հավանության արժանացրեցին գլխավոր փաստաթղթում […]

Դո՛ւք եք լինելու ձեր հաղթանակի տերը, հպարտ եմ ձեզանով. Փաշինյանը հանդիպեց սիսիանցիներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Սյունիքի մարզ: Այս պահին ՀՀ վարչապետը Սիսիանի հրապարակում հանդիպում է քաղաքի ու հարակից բնակավայրերի բնակիչների հետ: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այցն աշխատանքային բնույթ ունի, և այցելել են տեղում խնդիրներին ծանոթանալու և դրանց լուծումը տալու համար: «Ես ցավում եմ, որ մեր թավշյա, ոչ բռնի հեղափոխության ժամանակ շատ մեղավոր […]

Ադրբեջանն առաջնագիծ է տեղափոխել ռազմածովային ուժերի ծովային հետևակի ստորաբաժանումները

Ադրբեջանն առաջնագիծ է տեղափոխել նաև ռազմածովային ուժերի ծովային հետևակի ստորաբաժանումները (սև բերետավորներ)։ Լուսանկարը հրապարակել է ադրբեջանցի օգտատերերից մեկը։ Սոցցանցերի մի քանի խմբերում գրում են, որ տվյալ ստորաբաժանումները մարտական հերթապահություն են իրականացնում առաջնագծի տարբեր հատվածներում։ Արցախի դեմ գործողություններում ծովայիններին օգտագործել են նաև 2016-ի ապրիլին։ Թալիշի ուղղությամբ ոչնչացվածներից մեկը՝ ենթասպա Ռուսիֆ Աղաևը, ծառայում էր ռազմածովային ուժերի հատուկ […]

Եղանակը Հայաստանում. սաստիկ շոգը կպահպանվի՞

Հուլիսի 5-6-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-8-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 6-7-մ աստիճանաբար 3-4 աստիճանով կնվազի: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: «Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հուլիսի […]

Լրագրողները ցանկացան բոյկոտել ԸՕ փոփոխությունների հարցով հատուկ հանձնաժողովի նիստը

ԱԺ-ում մեկնարկել է ԸՕ փոփոխությունների հարցով հատուկ հանձնաժողովի նիստը, որին մասնակցում են խորհրդարանական 4 խմբակցությունների երեքական ներկայացուցիչները։ Քննարկումներին  լրագրողները հնարավորություն ունեն հետեւել միայն սենյակից դուրս միջանցքում տեղադրված էկրանից։ Henaran.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ ԶԼՄ-ների համար ապահովված չեն աշխատանքային պայմաններ, ինչի պատճառով ԶԼՄ-ները որոշեցին բոյկոտել նիստը։ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Կնյազ Սարոյանը փորձեց բանակցել […]

Ի՞նչ է որոշվել «Սպայկա»-ի եւ մյուսների մասով

Հուլիսի 3-ին, հարուցված քրեական գործերի շրջանակներում, Պետական եկամուտների կոմիտեի ՊԵԿ հետաքննության, օպերատիվ հետախուզության վարչությունների և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները համատեղ խուզարկություններ են կատարել «Վիլլիջ Գրուպ» ՍՊԸ-ի, «Գրինպրոդուկտ» ՍՊԸ-ի և վերջիններիս հետ որոշակի փոխկապակցվածություն ունցեցող «Սպայկա» ՍՊԸ-ի գործունեության հասցեներում: Ավելի վաղ՝ 2018 թվականի հունիսի 22-ին, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի խոշոր և […]

Ձերբակալվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենը /տեսանյութ/

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա հուլիսի 2-ին յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու կասկածանքով բերման է ենթարկվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը: Փաստական հանգամանքների ճնշման ներքո Վարդանյանը խոստովանել է, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը՝ դրա միջոցներն օգտագործել է անձնական […]

92 թ-ից այս կողմ, նման բան չէր եղել. Դավիթ Շահնազարյան

ԱԱԾ նախկին պետ Դավիթ Շահնազարյանի գնահատմամբ, վերջին 30 տարիներին լայնածավալ պատերազմ սկսելու համար Ադրբեջանը երբեւէ այսքան նպաստավոր պայմաններ չի ունեցել, որքան հիմա ունի:  Կարծիքը Դավիթ Շահնազարյանը հայտնել է ՄԱՀՀԻ-ում կազմակերպված քննարկման ժամանակ:   «Ես պատրաստ եմ ապացուցել բոլոր բաղադրիչներով, վերջին 30 տարվա ընթացքում լայնածավալ պատերազմ սկսելու համար Ադրբեջանի համար այսքան բարենպաստ պայմաններ երբեք չեն եղել»,-ասել է Դավիթ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի