Եղանակը Հայաստանում. սաստիկ շոգը կպահպանվի՞
Հուլիսի 5-6-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-8-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 6-7-մ աստիճանաբար 3-4 աստիճանով կնվազի:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հուլիսի 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-8-ը՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ:
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +24+26, ցերեկը՝ +39+41 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` +13+18, ցերեկը` +28+33,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` +13+18, ցերեկը` +28+33,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +21+24, ցերեկը` +35+38,
Գեղարքունիքում՝ գիշերը` +13+18, ցերեկը` +28+33,
Լոռիում՝ գիշերը` +13+18, ցերեկը` +30+34,
Տավուշում՝ գիշերը` +16+21, ցերեկը` +33+38,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +13+18, ցերեկը` +28+33,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +22+25, ցերեկը` +38+40,
Արարատում՝ գիշերը`+21+26, ցերեկը` +39+41,
Արմավիրում՝ գիշերը` +21+26, ցերեկը` +39+41,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +13+18, ցերեկը` +28+33,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +21+26, ցերեկը` +39+41,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +19+24, ցերեկը` +37+40,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +14+19, ցերեկը` +30+34,
Արցախում՝ գիշերը` +18+23, ցերեկը՝ +35+38: