24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Առողջապահության նախարարությունը զգուշացնում է

Ամառային հանգստի ակտիվ շրջանում առողջապահության նախարարությունը քաղաքացիներին զգուշացնում է արձակուրդը կազմակերպելիս հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը տարբեր վարակիչ հիվանդությունների առումով՝ հնարավորության դեպքում ապահովելով անհրաժեշտ բոլոր կանխարգելիչ միջոցառումները, օրինակ՝ կանխարգելիչ պատվաստումներ, քիմկանխարգելում, քանի որ հիվանդությունն ավելի է հեշտ է կանխել, քան՝ բուժել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` աշխարհի որոշ երկրներում առանձին վարակիչ հիվանդությունների առումով դիտվում է համաճարակային անբարենպաստ իրավիճակ: Ըստ այդմ` մայիսին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում համաճարակային իրավիճակը լարված է Էբոլա վիրուսով հարուցված հիվանդության առումով (արձանագրվել է 54 դեպք, որից 25-ը մահվան ելքով):

 Խոլերայի դեպքեր են արձանագրվել Կամերունում՝ ընթացիկ տարվա մայիս ամսին:     

Ընթացիկ տարվա վերջին ամիսների ընթացքում Մադագասկարում, Եմենում արձանագրվել են ժանտախտի դեպքեր։

Եվրոպայում դիտվում է կարմրուկի համաճարակային իրավիճակի վատթարացում։ Առավել ծանր է համաճարակային վիճակը Ուկրաինայում, Ռումինիայում, Իտալիայում, Հունաստանում, Գերմանիայում, Ռուսաստանում։

Ուկրաինայում կարմրուկի դեպքերի թիվը հասել է մոտ 21 հազարի, գրանցվել է նաև դիֆթերիայի 2 դեպք :

Կարմրուկի բռնկում է գրանցվել նաև Ճապոնիայում, 2018 թվականին արդեն` 161 դեպք :

Դիֆթերիայի բռնկում է գրանցվել Վենեսուելայում. դեպքերը սկսել են կրկին գրանցվել 2016թ. հունիսից, մինչեւ այս ապրիլ գրանցվել է դիֆթերիայի 121 դեպք, որոնցից 14-ի դեպքում` մահ դիֆթերիային միոկարդիտից (սրտամկանի բորբոքում) և սրտանոթային համակարգի այլ բարդություններից:

Մեկ անգամ ևս անհրաժեշտ է նշել, որ կառավարելի վարակիչ հիվանդությունների կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Միայն ժամանակին և լիարժեք իրականացված պատվաստումները կարող են կանխել հիվանդությունը և դրա հետևանքով առաջացած բարդությունները:

Տարբեր երկրներ մեկնելիս անհրաժեշտ պատվաստումների վերաբերյալ պահանջներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով, երկրների համաճարակային իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ հղումով:

Միաժամանակ, առողջապահության նախարարությունը հիշեցնում է.

մշտապես խստորեն հետևել անձնական հիգիենայի կանոններին,

հաճախակի լվանալ ձեռքերը հոսող ջրով և օճառով,

սննդում օգտագործել միայն պատշաճ թերմիկ մշակման ենթարկված սննդամթերք, չսնվել պատահական վայրերում,

հնարավորության դեպքում օգտագործել շշալցված խմելու ջուր:  

Եթե պլանավորել եք ճանապարհորդություն և կարիք ունեք կանխարգելիչ պատվաստումների վերաբերյալ մանրամասն խորհրդատվության, կարող եք զանգահարել առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն` +(37410)340444 հեռախոսահամարով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ