17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

Ջերմուկցիները չեն հետեւել վարչապետի կոչին եւ շարունակում են փակ պահել ճանապարհները

Ջերմուկում անհնազանդության գործողություններ իրականացնող քաղաքացիները հայտարարել են, որ ճանապարհները շարունակում են փակ մնալ՝ չնայած վստահում, սիրում ու հարգում են կառավարության ղեկավարին: Այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձի միջոցով հունիսի 26-ի առավոտյան հայտարարել են «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վազգեն Գալստյանն ու Ջերմուկի բնակիչ Ահարոն Արսենյանը: Նրանք մայիսի 24-ին մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպմանը: Նրանք կոչ […]

Ներկայիս իշխանությունները տալիս են առիթ իրենց քննադատելու համար /տեսանյութ/

«Այսօր ՀՀ-ում միակ ընդդիմությունը ՀՀԿ-ն է և հիմա ստեղծվել է մի իրավիճակ, որ ՀՀԿ-ն այլևս չի գալու իշխանության, բայց սա չի նշանակում, որ պետք է նրանք ձեռքները ծալեն և նստեն: Ներկայիս իշխանությունները տալիս են առիթ իրենց քննադատելու համար»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: Ըստ նրա, եթե երկու ամիս առաջ […]

Կրակոցներ Երեւանում. կա վիրավոր

Հունիսի 26-ին, ժամը 00:20-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, տեղեկացնում է Shamshyan.com-ը:  Ոստիկանները պարզել են, որ վիրավորը 38-ամյա Արմեն Մխիթարյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շահումյան 4-րդ փողոցից: Բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին […]

Նախիջևանի ուղղությամբ տեղի է ունեցել դիրքերի որոշակի տեղաշարժ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքում է խոսակցություններն այն մասին, թե ադրբեջանական կողմը Նախիջևանի հետ սահմանին՝ Արենի գյուղի ուղղությամբ, կարևոր բարձունք է գրավել: Երեկ «Ֆեյսբուք»-յան ուղիղ եթերում պատասխանելով օգտատեր Սամվել Չախալյանի հարցին, ՀՀ վարչապետն ընդգծեց, որ այդպիսի բան տեղի չի ունեցել, որովհետև այն տարածքները, որոնք հիմա տիրապետում է Ադրբեջանը, միշտ էլ եղել են Ադրբեջանի հսկողության տակ:  «Այսինքն, […]

Ապրիլյան պատերազմի զոհերի ծնողների հայտարարությունը

«Հունիսի 16-ին ԱԱԾ-ի կողմից հայտնաբերված գողությունը, որը կատարվել է Մանվել Գրիգորյանի և իր շրջապատի կողմից, մեզ խորը ցավ պատճառեց՝ մեր վիշտն ավելի բորբոքելով: Մենք՝ ապրիլյան պատերազմի նահատակների ծնողներս, մեր ցասումն ու վրդովմունքն ենք հայտնում այս առիթով: Պահպանելով անմեղության կանխավարկածը՝ հույս ենք հայտնում, որ այս աղմկահարույց և բարոյական ոչ մի չափանիշի մեջ չտեղավորվող թալանը կբացահայտվի բոլոր […]

Ո՞ւմ է վստահում Փաշինյանը Էջմիածինը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դիանա Գասպարյանը նշանակվել է Արմավիրի մարզի Վաղարշապատի (Էջմիածին) համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Հիշեցնենք, որ օրեր առաջ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հրաժարական էր ներկայացրել սեփական դիմումի համաձայն։  

Չուտել լցնովի պաղպաղակ. զգուշացում

Շոգ եղանակին բարձրանում է վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների առաջացման և տարածման վտանգը: Այս առումով առողջապահության նախարարությունը տնտեսվարող սուբյեկտներին հորդորում է ճշգրիտ կերպով պահպանել մթերքի պատրաստման և իրացման պայմանները, իսկ քաղաքացիներին՝ զերծ մնալ  արագ փչացող, պահպանման և իրացման համար հատուկ պայմաններ պահանջող  սննդամթերքը (միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք,  կրեմային հրուշակեղեն,  մանկական սնունդ, չփաթեթավորված սննդամթերք,  կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ, […]

Վարչապետ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ:    Վարչապետ Փաշինյանը նշել է, որ նոր կառավարության ձևավորումից հետո սա Անվտանգության խորհրդի առաջին նիստն է և հավելել. «Գիտեք, որ ապրիլի 9-ից հետո Անվտանգության խորհրդի գործառույթներն ավելի են կոնկրետացվել և Սահմանադրության 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները սահմանում է Անվտանգության խորհուրդը: Այսօրվա […]

Ինչո՞ւ է Կարեն Գրիգորյանի դեմ քրեական գործ հարուցվել

ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդուն՝ Կարեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել: Էջմիածնի նախկին քաղաքապետը մեղադրվում է յուրացում կատարելու մեջ: Henaran.am-ի հետ զրույցում Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը հաստատեց այս տեղեկությունը, ասելով, որ Կարեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացումներ կատարելու համար: ՀՔԾ-ից այլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի