28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ է Կարեն Գրիգորյանի դեմ քրեական գործ հարուցվել

ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդուն՝ Կարեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել: Էջմիածնի նախկին քաղաքապետը մեղադրվում է յուրացում կատարելու մեջ:

Henaran.am-ի հետ զրույցում Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը հաստատեց այս տեղեկությունը, ասելով, որ Կարեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացումներ կատարելու համար:

ՀՔԾ-ից այլ մանրամասներ չհայտնեցին, նշելով, որ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրեմ ավելի ուշ :

Ավելի ուշ ՀՔԾ-ից հայտնեցին, որ Կարեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն հանցավոր արարքի կատարման համար, որ վերջինս, Մ. Գրիգորյանի և մի շարք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբով, յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը:

Այսպես, 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայողների կարիքները հոգալու նպատակով «Ռուսաստանի Դաշնության հայ համայնքի» շրջանային հասարակական կազմակերպության անդամների կողմից 2016թ.-ի մայիսին ՌԴ-ում գնվել և ՀՀ են տեղափոխել «ՈՒԱԶ» մակնիշի երեք ավտոմեքենաներ, ջերմադիտարկման սարքեր և զինվորական հանդերձանք: Այնուհետև նշված կազմակերպության ներկայացուցիչները Կարեն Գրիգորյանի ուղեկցությամբ մեկնել են Արցախի Հանրապետություն, որտեղ վերջինիս ու ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին են հանձնել վերը նշված գույքը՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին հատկացնելու նպատակով:

Կարեն և Մանվել Գրիգորյաններն իրենց վստահված «ՈՒԱԶ» մակնիշի, ընդհանուր` 10.028.580 ՀՀ դրամին համարժեք 1.389.000 ՌԴ ռուբլի արժողությամբ ավտոմեքենաներն Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին հանձնելու փոխարեն, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, յուրացման եղանակով հափշտակել են դրանք, պահեստավորել ՀՀ Արմավիրի մարզի էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 19 հասցեում գտնվող «Արա և Այծեմնիկ» ԲԲ ընկերության տարածքում և տնօրինել իրենց հայեցողությամբ՝ օգտագործելով անձնական կարիքների համար:

Կարեն Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ երկրից  չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ Կարեն Գրիգորյանը տասը տարի պաշտոնավարելուց հետո հունիսի 18-ին հրաժարական էր տվել Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ