19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Հրատապ

Մեկ տարում՝ 50 մլն դոլար. այնպիսի թալան, ինչպիսին հիմա է տեղի ունենում, չի եղել /տեսանյութ/

Politik.am լրատվականի խմբագիր Բորիս Մուրազին, «Ադեկվադ» ՀԿ անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել են ներքաղաքական իրավիճակին. Կառավարության քայլերը հակակոռուպցիոն պայքարի, այդ թվում՝ գողացված միջոցների հետբերման գործընթացի համար, վարչապետը տվյալներ է ներկայացրել: Բանախոսները նշել են, որ վարչապետ Փաշինյանի մանիպուլյացիաների քաղաքականությունը շարունակվում է:  Մանրամասները`տեսանյութում: 

Իրանում արձանագրվել է նոր կորոնավիրուսով վարակվելու 5 դեպք․ ՀՀ առողջապահության նախարարություն

Չինաստանում համաճարակային իրավիճակը` պայմանավորված նոր կորոնավիրուսային (COVID-2019) վարակով, դեռևս լարված է, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների` ընթացիկ տարվա փետրվարի 19-ի դրությամբ Չինաստանում արձանագրվել է նոր կորոնավիրուսային վարակի 74 280 հաստատված դեպք, որից 2006-ը՝ մահվան ելքով: Չինաստանից դուրս 25 երկրում արձանագրվել է 924 հաստատված դեպք (3 մահվան ելքով): Ըստ ԱՀԿ-ի` […]

Մինչև սահմանադրական հանրաքվե անցկացնելու որոշումը Վենետիկի հանձնաժողով չուղարկելու հարցին անդրադառնալը` Վենետիկի հանձնաժողովը պետք է պատասխանի որոշ հարցերի. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Ես և իմ քաղաքական թիմն ուզում ենք ստեղծել անկախ դատական համակարգ, որի որոշումներն էլ ծանրութեթև չանեն: Այս մասին Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով առաջիկա սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: «Հեղափոխությունից հետո չի եղել ու չի լինելու այնպես, որ ընտրությունները բերեն ցնցումների: Հանրաքվեի ինստիտուտը պետք է ուժեղացվի», – ասաց նա: Դիտարկմանը, թե ընդդիմադիրներն ասում […]

Սուրեն Պապիկյանի դատվածության մասին մամուլի հրապարակումը՝ քրեական գործի հիմք

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` 2020 թվականի փետրվարի 13-ին «hraparak.am» կայքում հրապարակված «Սուրեն Պապիկյանը թաքցրել է իր դատվածության փաստը» վերտառությամբ եւ 2020 թվականի փետրվարի 14-ին «lragir.am» կայքում հրապարակված «Սուրեն Պապիկյանն ակնարկել է, թե ով է իր մասին գաղտնի տեղեկության արտահոսք կազմակերպել» վերտառությամբ հոդվածների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա: Այս մասին հայտնում են […]

Ժողովրդին իրական թալանողները /տեսանյութ/

2018 թվականի իշխանափոխության առանցքը կազմում էր Հայաստանում պետական պաշտոն զբաղեցնող անձանց՝ տարիներ շարունակ թալանի, կոռուպցիայի, թանկարժեք գործուղումների, թիկնազոր ունենալու, պարգևավճարներ ստանալու, ծառայողական մեքենաներից և այլ շքեղություններից օգտվելու մեջ մեղադրելը։ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության՝ խոստանալով վերադարձնել պետական թալանն ու քաղաքացիներին ապահովել բարեկեցիկ կյանքով։ Զարմանալի է, որ իշխանական բոլոր շքեղությունները վայելող Փաշինյանն այսօր էլ շարունակում է նախկին […]

Փաշինյանը գիրք նվիրելու համար թակել է միայն իրեն սատարողների՝ նախապես ստուգված դռները. AntiFake.am

Երեկ՝ փետրվարի 19-ին` հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, որն արդեն մի քանի տարի Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է երևանյան շենքերում և գրքեր նվիրել մեր համաքաղաքացիներին։ Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում նշում է. «Իրոք, լրիվ պատահական տեղ ենք եկել, հընթացս, եթե լավ չկողմնորոշվենք, ոչինչ»՝ նկատի ունենալով, որ […]

Ի՞նչ է նշանակում «զոհված ադրբեջանցի զինծառայողի մասունքները», պարոն Դավիթ Տոնոյան

«Ս.թ. փետրվարի 19-ին, ադրբեջանական կողմի խնդրանքով, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի միջնորդությամբ և ԿԽՄԿ աջակցությամբ, Մովսես գյուղի հատվածում, ՀՀ ԶՈՒ և Ադրբեջանի ԶՈՒ միջդիրքային տարածքում ադրբեջանական ականազերծման խմբի կողմից իրականացվել են օրեր առաջ անհայտ հանգամանքներում կորած ադրբեջանցի զինծառայողի որոնողական աշխատանքներ: Աշխատանքների արդյունքում, ադրբեջանական դիրքերից մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերվել և տարհանվել են զոհված […]

Վթարվել է «Գառնի-Երևան» ջրատարը. 1 օր ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 20-ին ժամը 14.00-ից մինչև փետրվարի 21-ը ժամը 14.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Նուբարաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ, Էրեբունի վարչական շրջանը` բացառությամբ` Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի ու Սարի Թաղի, Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան փողոցների և […]

Հանրաքվե անցկացնելու համար կհատկացվի 3, 447 միլիարդ դրամ

Կառավարությունն ապրիլի 5-ին հանրաքվե անցկացնելու համար կհատկացնի 3 միլիարդ 447 միլիոն դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ այդ գումարից 2 միլիարդ 553 միլիոն դրամը հատկացվելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, 660 միլիոն դրամը՝ ընտրատեղամասերից օնլայն հեռարձակման համար, 234 մլն ոստիկանությանը՝ քաղաքացիներին ծանուցելու համար: Ջանջուղազյանը նշեց, որ այդ գումարի 80%-ը բաշխվելու է ընտրական հանձնաժողովի անդամներին որպես աշխատավարձ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի