07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Հանրաքվե անցկացնելու համար կհատկացվի 3, 447 միլիարդ դրամ

Կառավարությունն ապրիլի 5-ին հանրաքվե անցկացնելու համար կհատկացնի 3 միլիարդ 447 միլիոն դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ այդ գումարից 2 միլիարդ 553 միլիոն դրամը հատկացվելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, 660 միլիոն դրամը՝ ընտրատեղամասերից օնլայն հեռարձակման համար, 234 մլն ոստիկանությանը՝ քաղաքացիներին ծանուցելու համար: Ջանջուղազյանը նշեց, որ այդ գումարի 80%-ը բաշխվելու է ընտրական հանձնաժողովի անդամներին որպես աշխատավարձ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստի ժամանակ անդրադարձավ մեղադրանքներին, որ նպատակահարմար չէր այդքան միջոցներ ծախսել: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հատկացված գումարը նորից ներհոսելու է տնտեսություն՝ ավելացնելով նաև, որ ազատ կամարտահայտության համար գումար պիտի ծախսվի, իսկ շահարկումները տեղին չեն:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ