«Այս օրը խիստ խորհրդանշական է». Հրայր Թովմասյանը ուղերձ է հղել
Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին։ «Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անունից թույլ տվեք ջերմորեն շնորհավորել Ձեզ Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ: Այս օրը խիստ խորհրդանշական է Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության եւ համայն հայության համար, քանզի այն հանդիսացավ համազգային զարթոնքի հիմք եւ ազգային ինքնության գիտակցման […]





































