19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Հրատապ

Ամերիաբանկ. օնլայն հաստատումով վարկեր 1000 խոշոր հարկատուների համար

Ամերիաբանկը, մշտապես կարևորելով Հայաստանում բիզնեսի շարունակական աճն ու զարգացումը, հանդես է գալիս հերթական առաջարկով: Սկսած սույն թվականի փետրվարի 24-ից  մինչև հունիսի 30-ը ներառյալ` Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված ընկերությունները կարող են ստանալ 2-50 մլն ՀՀ դրամ օնլայն հաստատումով վարկ/օվերդրաֆտ: Վարկը նախատեսված է  հարկերի վճարման և այլ ընթացիկ գործունեության ֆինանսավորման համար: Վարկի/օվերդրաֆտի սահմանաչափի չափորոշիչ է […]

Հրայր Թովմասյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից: Դատական հայցով Հրայր Թովմասյանը դատարանից պահանջել է պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները: Հայցադիմումը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանին:

ՀՀ նախկին վարչապետերը անձնական երաշխավորություն կներկայացնեն Ռոբերտ Քոչարյանի համար

Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը պատրաստվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկ ներկայացնել դատարանին։ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը ներկայումս պատրաստում է անհրաժեշտ փաատաթղթերը, որպեսզի առաջիկա դատական նիստերից մեկի ընթացքում ներկայացնի համապատասխան միջնորդությունը։ Հիշեցնենք, որ […]

Ամոթ. հայագիտությունը դարձավ ոչ պարտադիր: 90.000 դրամանոց պաշտոնին կառչած մնալու համար վաճառեցին

ԵՊՀ ղեկավարությանը ԱՄՈ՛Թ Փետրվարի 21-ին, ճակատագրի բերմամբ՝ Մայրենի լեզվի օրը, Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդը քվեարկեց, որ հայագիտական առարկաները (հայոց լեզու, պատմություն, գրականություն) գերակա չեն կարող լինել, այսինքն թե պարտադիր չեն կարող լինել։ Եվ դա այն դեպքում, երբ ռուսերենն ու անգլերենը պարտադիր են։ ․․․ ցանկանում ենք բոլորին հիշեցնել՝ ՀՀ Լեզվի մասին օրենքի հոդված 1.1.-ում, բացատրելով «պետական […]

Կորոնավիրուսի տարածումը մարտահրավեր է բոլոր երկրների համար. Հայաստանը շատ սերտ աշխատելու է Չինաստանի եւ Իրանի հետ. ԱԳՆ

Կորոնավիրուսի տարածումը մարտահրավեր է բոլոր երկրների համար, այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նկատեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ «Համագործակցային միջոցով գտնել ճանապարհները՝ վերահսկելու իրավիճակը, որպեսզի կանխարգելել ու հաղթահարել այս վարակը, մեզ համար կարևորագույն մոտեցում է», – ասաց ԱԳ նախարարը։ Մնացականյանի խոսքով՝ Հայաստանը շատ սերտ աշխատելու է եւ Չինաստանի, եւ Իրանի հետ։  

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության ոչ մի դեպք չունենք, հույս ունեմ՝ չենք ունենա. վարչապետը ներկայացրել է քայլերի հաջորդականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հանրագրում ամփոփել է կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստի արդյունքները. «Հենց նոր ավարտվեց կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստը, որի արդյունքներով որոշվեց. Երկու շաբաթով դադարեցնել ցամաքային հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Օդային հաղորդակցության նկատմամբ կիրառել ոչ ամբողջական սահմանափակումներ: Իրանի Իսլամական Հանրապետության հետ բեռնափոխադրումները իրականացնել առանց սահմանափակումների, կիրառելով վարորդների նկատմամբ հատուկ հսկողության ռեժիմ: Որեւէ սահմանափակում չկիրառել […]

Ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները կրակ են բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ. վիրավոր ունենք

Երեկ ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ: Կրակից վիրավորվել է հայ զինծառայող, վիրավորումը թեթև է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հայկական ԶՈւ-երի ստորաբաժանումների պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից  

Փաշինյանը միայն սպիտակների վարչապետն է, սեւերի հետ գործ չունի. սա ամենաքայքայիչ բանն է, որ երկրի ղեկավարը կարող է իրեն թույլ տալ /տեսանյութ/

Սիրելի՛ հայրենակիցներ,«Համերաշխություն» կուսակցության և համանուն շարժման հազարավո՛ր կողմնակիցներ, Ինչպես տեսնում ենք, մեր երկու պետականությունները այս իշխանությունների ծրագրած և հետևողական գործողությունների արդյունքում ներքաշվում են պառակտումների և համընդհանուր քաոսի մեջ։ Ծրագրված հերթական քայլերից մեկը, այսպես կոչված, սահմանադրական հանրաքվեն է, որի բուն նպատակն է ժողովրդի անունը շահարկելով ճանապարհ բացել մեր հասարակության ձեռքերով, ավելի ճիշտ՝ «ակտիվ» մասնակցությամբ Ամուլսարի շահագործման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի