19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Հրատապ

Արսեն Բաբայանը հաղորդում է հանցագործության մասին

«Ոչ»-ի շտաբի նախաձեռնող Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «ՀՀ գլխավոր դատախազությանը հորդորում եմ կից հայտարարությունն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում և քրեադատավարական կարգով ձեռնարկել հրատապ ու անհրաժեշտ միջոցներ առերևույթ հանցագործությունը, դրանցում ընդգրկված աձանց շրջանակը բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար: Գոռ Աբրահամյան, խնդրում եմ սույն տեղեկությունը ծանոթացնել գլխավոր դատախազին, քննության արդյունքների մասին իրազեկել հանրությանը»։

Իշխանություններն ամեն ինչ անելու են լրացուցիչ հուզականություն ու էյֆորիա ապահովելու համար: Պատրաստվում են Մարտի 1-ին հանրահավաք անցկացնել. Փաստ

Թերթի տեղեկություններով՝ իշխանությունները ակտիվորեն նախապատրաստվում են Մարտի 1-ի հերթական տարելիցին հանրահավաք անցկացնելուն։ Այդ օրը նախատեսվում է անցկացնել ամենամյա երթ, որն անձամբ կգլխավորի Նիկոլ Փաշինյանը: Մեր աղբյուրի փոխանցմամբ, հանձնարարություններ են տրվում՝ հնարավորինս շատ մարդաքանակ ապահովել՝ ցույց տալու, որ իրենց հետևից դեռ գնացող զանգված կա: Տեղեկություններ են շրջանառվում նաև, որ այդ օրը իշխանություններն ամեն ինչ անելու են […]

Թիրախում եկեղեցին է: Թույլ չենք տալու

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է. «Դեռեւս 2018թ. դեկտեմբերի 16-ին հրապարակային կարգով նշել էի, որ թիրախավորված է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման համակարգը: Ինքնավար Եկեղեցին ունի ինչպես պետության անհավատ իշխանավորներից, այնպես էլ գերտերություններից պաշտպանվելու հարուստ փորձ: Եկեղեցու շնորհիվ է, որ զավթիչների տիրապետման ժամանակ չենք ձուլվել նրանց եւ […]

Մեր հայրենիքի վաղվա օրվա հանդեպ դավաճանություն պիտի համարենք ցանկացած մեկի, առավել ևս դատավորի թույլ տված անարդարությունը. Սերժ Սարգսյան

Մայիսի 18, 2017թ., ԱԺ «Պատերազմի նոր փուլ ենք հայտարարում անարդարությանը: Դիմում եմ բոլորին. մեզնից յուրաքանչյուրը, ինչպես որ պայքարել ու պայքարում է մեր հայրենիքի անկախության, նրա սահմանների անվտանգության համար, նույնպիսի նվիրվածությամբ ու ջանասիրությամբ պիտի պայքարի արդարության համար: … Մեզնից յուրաքանչյուրն արդարությունը պետք է պաշտպանի առնվազն այնպես, ինչպես մեր զինվորն է այսօր մեր սահմանը պահպանում: Սահմանը լքելը […]

ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել

«Այսօր մեկնարկում է մի քրեական գործով դատավարություն, որի շրջանակներում շինծու և անհեթեթ պատրվակով որպես մեղադրյալ ներգրավված է նաև ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Կասկածելի հանգամանքներում կորզած, ընդամենը մեկ ցուցմունքի հիման վրա նրա նկատմամբ գործի հարուցումը, քննության ընթացքում ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից գործած ապօրինությունները, պետական քարոզչամեքենայի կողմից Սերժ Սարգսյանին կողմնակալ թիրախավորումը վկայում են […]

«Ես պնդում եմ, որ աբսուրդ է էս ամեն ինչը». Արա Բաբլոյանը` իր մեղադրանքը փոխելու մասին

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր գործով սխալ տեղեկատվություն են տալիս: NEWS.am-ի հետ զրույցում Արա Բաբլոյանը անդրադարձավ իր դեմ առաջադրված քրեական գործին եւ մեղադրանքը փոփոխելուն; «Քանի որ վարչապետը շատ հանգամանորեն փորձեց հիմնավորել ամբողջ էդ գործընթացը Հանրային հեռուստատեսությամբ, ես անմիջապես դիմեցի Պետրոսին Ղազարյան, որ տա ինձ հնարավորություն նույն հաղորդաշարում, նույն […]

Ռուստամ Բադասյանը 6 ամսում 16 000 դոլարի պարգևավճար է ստացել․ Analitik.am

2019 թվականին ՀՀ արդարադատության նախարարը  ստացել է 13 միլիոն 598 570 ՀՀ դրամ պարգևավճար, որից մոտ 8 միլիոնը՝ մոտավոր 16 000 ԱՄՆ դոլար,  ստացել է Ռուստամ Բադասյանը։ Այս մասին ի պատասխան Analitik.am-ի հարցմանը հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարությունից։ Նշենք, որ 2019 թվականի մինչև հունիս ամիսը ՀՀ արդարադատության նախարարն էր Արտակ Զեյնալյանը, իսկ դրանից հետո արդեն Ռուստամ Բադասյանը։ […]

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել

Հայաստանից դեպի Իրան կարող են փոխադրվել Հայաստանում գտնվող Իրանաբնակ քաղաքացիները, իսկ Իրանից դեպի Հայաստան՝ Հայաստանաբնակ քաղաքացիները: Այս մասին հայտարարություն է տարածել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն: «Հարգելի քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կորոնավիրուսի համաճարակի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում որոշում է կայացվել մասնակի սահմանափակել Հայաստանի Հանրապետությունից (այսուհետ՝ Հայաստան) դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն (այսուհետ՝ Իրան) օդային […]

Միլանը՝ կորոնավիրուսի ճիրաններում. սուպերմարկետները դատարկ են, հանրային օբյեկտները՝ փակ

Իտալիայի Միլան քաղաքում կորոնավիրուսի բռնկման պատճառով քաղաքում արտակարգ վիճակ է ստեղծվել: NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ սուպերմարկետները հիմնականում դատարկ են, քանի որ մարդիկ մեծաքանակ գնումներ են կատարել՝ տնից դուրս անհրաժեշտությունը նվազեցնելու համար: Տեղացիներն ու զբոսաշրջիկները խուսափում են օգտվել հանրային տրանսպորտից, դուրս գալ մարդաշատ վայրեր: Քաղաքի կյանքը, ըստ էության, պարալիզացված է: Այս պահին փակ են ինչպես […]

Որքա՞ն արժի «քֆուրը» Հայաստանում կամ քաղաքացիները վճարում են հարկեր՝ «քֆուր ուտելու» համա՞ր

Yerkir.am-ը գրում է. Նախորդ տարիներին տարբեր գերատեսչություններում, նախագահական կամ կառավարության աշխատակազմերում կային մամուլի ծառայություններ։ Դրանք փոքր բաժիններ էին, որտեղ մամուլի խոսնակը հիմնականում զանգվածային լրատվամիջոցների և գերատեսչության ղեկավարի միջև կապող օղակ էր։ Այդուհանդերձ, նախկին իշխանության օրոք ստեղծվեց «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որն սկզբից գործում էր նախագահի աշխատակազմի շրջանակներում, 2018 թ. իրադարձություններից հետո՝ այն անցավ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի