19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Հրատապ

Վրաստանում մի քանի տասնյակ մարդիկ կարանտինի մեջ են` բժշկական հատուկ վերահսկողության տակ

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը։ Ըստ  Sputnik Գրուզիայի` այսօր հրավիրված ճեպազրույցի ժամանակ այս տեղեկությունը հայտնել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն։ Վարակվածը Վրաստանի քաղաքացի է, որը երեկ է ժամանել Իրանից։ 50 տարեկան տղամարդը Վրաստան է հասել Ադրբեջանով։ Առողջապահության նախարարը նշել է, որ վարակված տղամարդն անմիջապես տեղափոխվել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց, […]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է Մայր Տաճարի համար համահայկական հանգանակություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է համազգային հանգանակություն ի նպաստ Մայր Տաճարի հիմնանորոգության և բարեզարդության: Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի հրատապ ամրակայման և հիմնանորոգության աշխատանքները սկսվել են 2017 թվականին` զերծ պահելու համայն հայության նվիրական սրբավայրը հնարավոր փլուզման վտանգից: Մայր Տաճարի վերջին ամրակայումը կատարվել է 1950-60-ական թվականներին և մասնակի բնույթ է կրել: Միածնաէջ Տաճարի պահպանման և ամրացման […]

Ծածկադմփոց են անում. ՁԻԱՀ կենտրոնի բժիշկները եւ հիվանդները կառավարությունից պահանջում են վերջ դնել միանձնյա որոշումներին /տեսանյութ/

«ՁԻԱՀ կանխարգելման կենտրոն»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց՝ պահանջելով հանդիպում պատասխանատուների հետ:   Հիշեցնենք, կառավարությունը որոշել է «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ին պատկանող Ավանում գտնվող գլխավոր մասնաշենքը՝ իր օժանդակ շինություններով, եւ 0.618 հեկտար հողամասը հետ վերցնել կազմակերպությունից: Նույն որոշմամբ այդ ՊՈԱԿ-ը վերակազմակերպվում է որպես 100 տոկոս պետական մասնակցությամբ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՓԲԸ, իսկ […]

Տեր-Պետրոսյանը ամենօրյա ռեժիմով ցուցումներ է տալիս Վահե Գրիգորյանին /տեսանյութ/

Alternativ.am-ը գրել է․ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի որդու՝ Դավիթ Տեր-Պետրոսյանի հանդիպումները վերջին շրջանում առավել հաճախակի են դարձել: Ինքն իրեն Սահմանադրական դատարանի նախագահ հռչակած Գրիգորյանի և Տեր-Պետրոսյանի որդու՝ պարբերական բնույթ ստացած հանդիպումները, ըստ ամենայնի, մի գերնպատակ են հետապնդում՝ առաջին նախագահը որդու միջոցով Գրիգորյանին ցուցումներ է տալիս. չէ՞ որ առջևում Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն է, […]

Զարուհի Բաթոյանը 8 ամսում ստացել է մոտ 30 000 ԱՄՆ դոլար պարգևավճար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը 8 ամսում ստացել է 14 միլիոն 566 488 ՀՀ դրամ՝ մոտ 31 000 ԱՄՆ դոլար պարգևավճար: Այս մասին ի պատասխան Analitik.am-ի հարցմանը հայտնեցին վերոնշյալ նախարարությունից: Բաթոյանը 2019-ին մինչև մայիս ամիս պարգևավճար չի ստացել, մայիսից հետո ամեն ամիս ստացել է 1 342 827 ՀՀ դրամ պարգևավճար, իսկ դեկտեմբեր ամսին՝ 5 166 […]

Եղանակը՝ ձմռան վերջին օրերին

Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 26-ի ցերեկը, 27-29-ը, մարտի 2-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 1-ին, շրջանների զգալի մասում, 2-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնայինում՝ թաց ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 27-29-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 26-ի ցերեկը, 27-29-ը, […]

Իշխանությունը կեղծում է օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը

Ըստ պաշտոնական տվյալների՝ 2019թ․ մեր երկիր ժամանել է մոտ 1․294 մլն արտասահմանցի։ Նրանց ելքի թիվ նշվում է՝ մոտ 1․283 մլն։ Եթե նույնիսկ համարենք, որ մեր երկիր ժամանած բոլոր օտար պետությունների քաղաքացիները զբոսաշրջիկ են, ապա միևնույնն է իշխանությունները կեղծում էին օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը՝ ասելով, որ 2019-ին ժամանել է մոտ 1․9 մլն զբոսաշրջիկ։ Տվյալներն այս պաշտոնական հասցեում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի