18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

Իրանում կորոնավիրուսով վարակված բարձրաստիճան պաշտոնյա է մահացել

Իրանում մարտի 2-ին մահացել Է Նպատակահարմարության խորհրդի (Իրանի բարձրագույն ղեկավարությանն առընթեր խորհրդակցական մարմին) անդամ Մոհամադ Միրմոհամադին: Այդ մասին հայտնել Է Fars գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Մահվան ստույգ պատճառը չի նշվում: Սակայն գործակալությունը հայտնում Է, որ ավելի վաղ պաշտոնյայի մոտ կորոնավիրուս Էր հայտնաբերվել: Մարտի 1-ի երեկոյան նա հոսպիտալացվել Էր Թեհրանում: Միրմոհամադին 72 տարեկան Էր: Իր կյանքի […]

Կորոնավիրուսի 9 կասկածելի դեպք ունենք. Փաշինյան /տեսանյութ/

Այս մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով հիվանդացության նոր դեպք չունենք, այս ընթացքում մի քանի կասկածելի դեպքեր ախտորոշվել են, պատասխանը բացասական է: Այս մասին մարտի 2-ին, կառավարությունում  կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքային խմբի ընդլայնված կազմով նիստի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այս պահի դրությամբ սպասում ենք 9 թեստերի պատասխանների եւ պատասխանները լինելուն պետս հանրությանը կտեղեկացնենք: Հույս ունենք, որ […]

Երեխաների և ուղեկցորդների հետ մի՛ այցելեք անձնագրային ծառայություններ․ իրազեկում

Առողջության պահպանման նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը տեղեկություն է տարածել, որով կոչ է անում կորոնավիրուսի տարածման կանխման համար պահպանել մի քանի կանոն: «Հաշվի առնելով այն, որ առողջապահության ոլորտի պատասխանատուների կողմից հստակ տրվել են առողջության պահպանման, հնարավոր վիրուսի տարածման կանխմանն ուղղված ուղեցույցեր, խնդրում ենք նաև պահպանել հետևյալ պարզ կանոնները: 1. Երբեմն օրենսդրության չիմացության արդյունքում […]

Դպրոցի դասերը մեկ շաբաթով դադարեցվում են․ վարչապետ

Մենք որոշել ենք մեկ շաբաթ ուսումնական հաստատություններում դադարեցնել դասերը։ Այս մասին մարտի 1-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սա արվում է ոչ միայն այն պատճառով, որ մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ մենք ուղիղ համաճարակային խնդիր ունենք, այլ նաև, որ մեզ մի որոշ ժամանակ է պետք հասկանալու […]

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. հիվանդը ՀՀ քաղաքացի է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Հիվանդը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին՝ Թեհրանից: «Սիրելի հայրենակիցներ, մոտ երկու ժամ առաջ կորոնավիրուսով հիվանդացության հաստատված դեպք ունեցանք, ցավոք։ Պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով կնոջ հետ օդանավով […]

Քաղաքացին ահազանգում է՝ 7 ամիս է հաշվիչի ցուցմունքն այլ թիվ է ցույց տալիս, էլեկտրիկը պարտադրում է վճարել ավել գումար /տեսանյութ/

Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ Քրիստինե Ստեփանյանը բողոքում է, որ իր էլեկտրաէներգիայի հաշվիչի ցուցմունքը արդեն 6-7 ամիս այլ թիվ է արձանագրում, իրեն ստիպում են վճարել ավելի գումար: Բորբոքված քաղաքացին Henaran.am-ի խմբագրության միջոցով դիմում է պատկան մարմիններին՝ նշելով, որ անձամբ հայտնաբերել է բազմաթիվ չարաշահումներ, սակայն չի կարողանում լուծել խնդիրը:  Մանրամասները՝ տեսանյութում: 

Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

Ադրբեջանում գրանցվել Է COVID-19 կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Այ մասին հայտնել Է երկրում գործող օպերատիվ շտաբը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին: «Նա Ռուսաստանի քաղաքացի Է, որն Ադրբեջանի տարածք Է ժամանել Իրանից: Նա տեղավորված Է հատուկ ռեժիմի ինֆեկցիոն բլոկում»,-նշվում Է շտաբի տեղեկատվության մեջ: Պացիենտի վիճակը գնահատվում Է` կայուն: Վիրուսի տարածումը կանխելու համար մասնագետները փնտրում են այն մարդկանց, […]

Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Սումգայիթում հայերի ջարդերի 32-րդ տարելիցի առնչությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Սումգայիթում հայերի ջարդերի 32-րդ տարելիցի առնչությամբ: «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նա գրել է․ «Մենք հարգանքի տուրք ենք մատուցում Սումգայիթի ջարդերի անմեղ զոհերի հիշատակին: 32 տարի առաջ Ադրբեջանը հայերի շրջանում զանգվածային բռնություններով ու ջարդերով արձագանքեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման խաղաղ կոչին: Մենք մեր տուրքն ենք մատուցում նրանց հիշատակի առաջ՝ նման հանցագործությունների կանխման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի