18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

Ճշմարտությունը մեկն է՝ տնօրենն է, գավազանն էլ նրա ձեռքին է. Կառավարման ճգնաժամ Մատենադարանում /տեսանյութ/

Կառավարման ճգնաժամ Մատենադարանում. աշխատողների միավորման ազատության ոտնահարումները փակ խմբային կառավարման մշակույթի պայմաններում. չարաշահումներ. հաղորդում հանցագործության մասին. ակադեմիական համակարգի դիմադրությունը հեղափոխությանը. Մատենադարանի աշխատակիցներ Գայանե Այվազյանը,  Ալլա Խառատյանը մարտի 4-ին Հենարան ակումբում լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին թավշյա հեղափոխությունից հետո տեղի ունեցած սպասելիքների տրանսֆորմացիայից, չարաշահումներից, որոնք գլխավոր դատախազությունում, բանախոսների խոսքով՝ փորձ է արվում կոծկել:  Մանրամասները՝ տեսանյութում:   

Կորոնավիրուսով վարակվել է Իրանի խորհրդարանի 23 պատգամավոր

Իրանի Մեջլիսի (միապալատ խորհրդարանի) 23 պատգամավորների անալիզները հաստատել են նոր տիպի կորոնավիրուսի առկայությունը: Այդ մասին մարտի 3-ին հայտնել Է երկրի օրենսդիր մարմնի փոխխոսնակ Աբդոլռըզա Մեսրին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Այսօրվա դրությամբ կորոնավիրուսի թեստը դրական արդյունք Է տվել 23 պատգամավորի մոտ»,-նրա խոսքը մեջբերել Է «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը: Նա նաեւ հորդորել Է խորհրդարանականներին՝ սահմանափակել շփումները բնակչության հետ: Այդուհանդերձ, Մեսրիի խոսքով՝ խորհրդարանը […]

Այս իշխանությունը ՀՀ պատմության մեջ ամենաանիմաստ և անլուրջ իշխանությունն է. Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթութ Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ գնահատում եմ հայկական դիվանագիտության լուրջ ձախողում։ Ադրբեջանն ու Թուրքիան մշտապես ջանք ու ռեսուրս չեն խնայել Թուրքիային Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում առավել ակտիվ դերակատարություն վերապահելու հարցում։ Կարծես թե նրանց մոտ դա ստացվում է, ինչն ավելի […]

Արցախը երբեք չի եղել և չի լինի Ադրբեջանի «սահմանների շրջանակում». Վիտալի Բալասանյանի պատասխանը՝ Չավուշօղլուին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը` այն մասին, որ Արցախի «հարցը պետք է լուծվի Ադրբեջանի ինքնավարության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում», մի անգամ ևս կրկնեմ` Արցախի Հանրապետությունը երբեք չի եղել և չի լինի Ադրբեջանի «սահմանների շրջանակում», ուստի և Ղարաբաղյան հակամարտության հարցը չի կարող լուծվել նշված շրջանակում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել […]

Հայաստանի և Վրաստանի ներդրումային գրավչությունը կբարձրանա, եթե երկու երկրները դիտարկվեն որպես միասնական ժողովրդավարական տարածք. ՀՀ վարչապետ

Հայաստանի և Վրաստանի ներդրումային գրավչությունը կբարձրանա, եթե երկու երկրները դիտարկվեն որպես միասնական ժողովրդավարական տարածք։ Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հետ հանդիպման ժամանակ նման համոզմունք է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մեր երկրները հսկայական չօգտագործված ներուժ ունեն, և մեր օրակարգի նպատակն այն բացահայտելը և օգտագործելն է», – ասել է Փաշինյանը։ Նրա խոսքով` Երևանն ու Թբիլիսին բազմաթիվ […]

Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունների քննարկումը /տեսանյութ/

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումն այս պահին չի դադարեցվի, և սահմանադրական կարգի տապալման կամ դրան օժանդակելու մեջ մեղադրվող նախկին բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ գործի վարույթը չի կարճվի, տեղեկացնում է Հետքը: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր […]

Հայաստանը փոխում է Վրաստանի հետ համագործակցության վեկտորը. Փաշինյան

Վերջին շրջանում Երևանն ու Թբիլիսին կարողացել են իրենց հարաբերությունները հասցնել որակապես նոր մակարդակի: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վրացի իր գործընկերոջ` Գեորգի Գախարիայի հետ հանդիպման ժամանակ Թբիլիսիում ասել է, որ Հայաստանը Վրաստանի հետ  համագործակցությունը տեսնում է ռազմավարական գործընկերության մեջ։ Թբիլիսիի հետ համագործակցության վեկտորը վերանայելու Երևանի մտադրության մասին Փաշինյանն առաջին անգամ հայտնել էր հոկտեմբերի 15-ին` Գեորգի Գախարիայի գլխավորությամբ Վրաստանի […]

Կորոնավիրուսի դեպքում անհրաժեշտ է կտրուկ միջոցներ՝ ստիպողական կարանտին. մասնագետ /տեսանյութ/

«Հենարան» մամուլի ակումբի հյուրը՝ «Մեկ առողջություն» կոալիցիայի առաջնորդ Գրիգոր Գրիգորյանը լրագրողներին ներկայացրել է, թե ի՞նչ եզրակացություն է արել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի վտանգների հետ կապված եւ ի՞նչ են թաքցնում է ՀՀ պաշտոնյաները: Նրա խոսքով՝ տարբեր տրամաչափի պաշտոնյաների, որոնք մասնագետ են կամ ոչ մասնագետ, ներկայացրած տեղեկությունները այս վիրուսի առնչությամբ գիտելիքահեն չեն եւ մեղմ ասած՝ չեն համապատասխանում […]

Դատի կտան Արարատի մարզպետին /տեսանյութ/

Զրպարտության համար հայց ենք ներկայացնում ընդդեմ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի, որ դիմենք դատարան, որովհետև իր կողմից հնչել են գնահատականներ, մտքեր, որոնք իրականության հետ որևէ աղերս չունեն: Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Ավշարի համայնքապետ Սուրիկ Գրիգորյանի փաստաբան Սամվել Սիմոնյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի