Ժողովուրդը խաբվել է, Նիկոլի դեմքով իշխանության է բերել Լեւոնին եւ ՀՀՇ-ին /տեսանյութ/
Մարտի 1-ին ցուցարարները պայթուցիկներ էին նետում ոստիկանների ուղղությամբ։ Այս մասին նշվում է «Այլընտրանք» ՀԿ-ն՝ ներկայացնելով կադրեր։ Մանրամասները՝ տեսանյութում։
Ryanair բյուջետային ավիաընկերությունը մարտի 2-ին ուղևորներին տեղեկացրել է, որ կորոնավիրուսով պայմանավորված կրճատում է իր թռիչքները: Թռիչքներից հիմնականում կրճատվում են դեպի Իտալիա ուղևորվող և Իտալիայից մեկնողները: Ընկերությունը հաղորդում է, որ նախնական սահմանափակումը կտևի երեք շաբաթ՝ մարտի 17-ից մինչև ապրիլի 8-ը: Կորոնավիրուսով պայմանավորված՝ ավիաընկերությունը վերջին շաբաթվա ընթացքում նկատում է մարտի վերջի և ապրիլի սկզբի համար տոմսերի ամրագրման […]
«Չոր մարքեթինգ» գրքի հեղինակ Վահրամ Միրաքյանը գրում է․ «Կարևոր! Դեռ հաշվարկների չեմ հանդիպել, բայց կորոնավիրուսն արդեն բավական վնաս տվել է Հայաստանի տնտեսությանը: Ի դեմս չեղարկած զբոսաշրջիկների այցերի, չեղարկված գործարքների, տարբեր միջոցառումների և այլն: Բայց մոտ օրերս Հայաստանի տնտեսությունը հնարավոր է ամենամեծ հարվածը ստանա: Հայկական շատ ընկերություններ ու անհատներ Իրանից միրգ ու բանջարեղեն են գնում, մաքսազերծում […]
Կիրակի օրը Հայաստանում հաստատվեց կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը։ Հաստատվեց պաշտոնապես։ Հասարակության շրջանում, ոչ առանց հիմքի, կասկածներ կան, որ իրականում վարակման դեպքեր եղել են ավելի վաղ, սակայն պաշտոնապես դրա մասին հայտարարվել է միայն մարտի 1-ին՝ այդ օրը հայտարարված երթը չեղարկելու համար։ Անկախ ամեն ինչից, արդեն երկու օր է՝ հասարակությունն ապրում է խուճապային տրամադրություններով, ինչի վկայությունն են […]
Իշխանությունները բացարձակապես պատրաստ չեն կորոնավիրուսի դեմ պայքարին. հարցը դիմակների, գրիպի պատվաստանյութի դեֆիցիտը կամ Իրանից եկածներին կարանտինի մեջ պահելը չէ, անգամ օպերատիվ շտաբ չեն ստեղծել։ Իսկ սա միայն առողջապահական խնդիր չէ՝ տնտեսականից մինչեւ պաշտպանական, առաջին հերթին բանակին վերաբերող հարց է։ Հասկացանք` զինվորների ներսուդուրս, հարազատների այցելություն արգելել են, բայց կորոնավիրուսն օդակաթիլային վիրուս է. ի՞նչ է արվում սպայական […]
Կորոնավիրուսի ռիսկային խմբի մարդկանց Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոց տեղափոխելուց հետո մի շարք հյուրանոցների այցելուներ չեղարկել են նախապես այս օրերի համար ամրագրումները: Այս մասին գրում է NEWS.am-ը: Հյուրանոցներից մեկի մենեջեր Խաչատուր Մովսիսյանը տեղեկացրեց, որ տեղացիների կողմից չեղարկվել են 5-6 համարների ամրագրումներ: «Մինչեւ Հայաստանում դեպքի հաստատվելը ունեինք հիմնականում դրսից ժամանող հյուրերի խմբային ամրագրումների չեղարկումներ ՝ կապված կորոնավիրուսի […]
ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է, որ Ստացիոնարներում սահմանափակվել են տեսակցությունները: «Հանրապետությունը դեռևս գտնվում է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնում: Բացի այդ, պայմանավորված նոր կորոնավիրուսով (COVID-2019), առողջապահության նախարարությունը հանրապետության բոլոր բժշկական կազմակերպություններին առաջարկել է ուժեղացնել հսկողությունը ստացիոնարներում` տեսակցությունների սամանափակման ուղղությամբ»,- գրել է Ալինա Նիկողոսյանը :
Մարտի 2-ին, 2020թ. պատրաստության պլանի համաձայն, ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է հավաք-խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են ԶՈւ ռազմաբժշկական ծառայության 2019թ. կատարած աշխատանքների արդյունքները: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ ԶՈւ ռազմաբժշկական վարչության սպաների, զորամիավորումների, միավորումների եւ կենտրոնական ենթակայության զորամասերի բժշկական ծառայությունների պետերի, ռազմաբժշկական ուսումնական կենտրոնի պետի եւ ռազմաբժշկական զորամասերի (հաստատությունների) […]
Մոսկվայի «Շերեմետևո» օդանակավայանում վայրէջք է կատարել Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը, որում մահացած ուղևորի են հայտնաբերել։ Այս մասին հայտնում է «Ռեգիոն-օնլայն»-ը։ Ինչպես հաղորդվում է, մահացած ուղևորին նկատել են, երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել: Մահացած ուղևորի սեռը չի հաղորդվում։ Դեպքի հանգամանքներն ուսումնասիրվում են։
























