23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մոտ օրերս ՀՀ տնտեսությունը հնարավոր է ամենամեծ հարվածը ստանա․ տնտեսագետ

«Չոր մարքեթինգ» գրքի հեղինակ Վահրամ Միրաքյանը գրում է․

«Կարևոր!

Դեռ հաշվարկների չեմ հանդիպել, բայց կորոնավիրուսն արդեն բավական վնաս տվել է Հայաստանի տնտեսությանը: Ի դեմս չեղարկած զբոսաշրջիկների այցերի, չեղարկված գործարքների, տարբեր միջոցառումների և այլն:

Բայց մոտ օրերս Հայաստանի տնտեսությունը հնարավոր է ամենամեծ հարվածը ստանա:

Հայկական շատ ընկերություններ ու անհատներ Իրանից միրգ ու բանջարեղեն են գնում, մաքսազերծում են Հայաստանում ու ապրանքը վաճառում են ռուսական շուկայում: Մենք էլ ենք այդպես անում: Միջնորդ ենք լինում Իրանի ու ՌԴ ի միջև, գումար ենք աշխատում, հարկերն էլ մնում են Հայաստանում:

Հիմա Վրաստանը չի թույլատրում իրանական ապրանքը տարանցիկ գնա իրենց տարածքով: Չգիտեմ ինչու, հիմնավորումը կորոնավիրուսի մասին գիտական հայտնի փաստերի համատեքստում չի դիմանում քննադատությանը, բայց դե մարդիկ կարում են, չեն թողնում (ի դեպ Թուրքիայից մուտք թույլատրվում է, չնայած էնտեղ էլ Իրանից պակաս տարածված չի վիրուսը):

Արդյունքում՝ այս պահին, ըստ ինձ հասած տեղեկատվության, մոտ 60 ֆուր, հիմնականում իրանական կիվի, խնձոր ու բանջարեղեն, որը նախատեսված է ռուսական շուկայի համար, մնացել է Հայաստանում, չեն կարողանում անցնել Վրաստանով, մուտքն արգելվում է: Մի ֆուր կիվին էլ մերն է:

Ստեղծված իրավիճակի վտանգն այն է, որ, եթե այդ ապրանքը մնաց Հայաստանում, ապա կպայթեցնեն տեղական շուկան, քանի որ այդքան սպառում Հայաստանում չի կարող լինել: Արդյունքում գները պայթելու են, տուժվելու են ոլորտի բոլոր տնտեսվարողները, նաև տեղական խնձոր կամ բանջարեղեն ունեցողները:

Լուծումը՞: Մի 3-4 օր պատուհան տալ, կուտակվածը մաքրելու համար: Էլ չենք պատվիրի, բայց գոնե կուտակվածը մաքրվի: Ոչ մի տրամաբանություն չկա չթույլատրելու, քանի որ վիրուսը կարծր մակերեսների վրա 48 ժամից ավել չի մնում, իսկ վարորդները հայեր են, մեքենան էլ` հայկական:

Հիմա ամենավատ մասը: Խոսակցություններ կան, որ Վրաստանն ուզում է ընդհանրապես արգելել Հայաստան եկող կամ Հայաստանից գնացող ցանկացած բեռնատարերի մուտքը կամ ելքը: Դրա հնարավոր հետևանքների մասին էլ չասեմ: Հուսով եմ այլևս վարակվածներ մեզ մոտ չեն հայտնաբերի, թե չէ Վրաստանը հաստատ կփակի սահմանը:

Զուտ 3 օր պատուհան է պետք: Կամ, որ ավելի լավ կլինի, վրացիներին համոզել, որ Հայաստանի նման խմբերով, հսկողության տակ անցկացնեն իրանական ապրանքներով ֆուրերը:

Ամեն դեպքում դիվանագիտական միջամտություն է պետք»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ