24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունների քննարկումը /տեսանյութ/

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումն այս պահին չի դադարեցվի, և սահմանադրական կարգի տապալման կամ դրան օժանդակելու մեջ մեղադրվող նախկին բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ գործի վարույթը չի կարճվի, տեղեկացնում է Հետքը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, քիչ առաջ որոշեց հետաձգել վերը նշված միջնորդությունների լուծումը մինչև դրա համար էական հանգամանքների պարզումը:

Նշենք, որ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ վերջին մի քանի դատական նիստերի ընթացքում գործով բոլոր մեղադրյալների պաշտպանները հանդես են եկել վերը նշված միջնորդություններով:

Պաշտպանները պնդում են, որ ամբաստանյալներին չէր կարող Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով մեղադրանք առաջադրվել, որ նրանց նկատմամբ խտրական վերաբերմունք է դրսևորվել, որ Ռոբերտ Քոչարյանի դեպքում չի հաղթահարվել նախագահի անձեռնմխելիության արգելքը:

Միջնորդությունների դեմ մեղադրող կողմն առարկել է: Դատարանը որոշում կայացնելու համար խորհրդակցական սենյակ էր հեռացել փետրվարի 25-ին:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ