27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Հրատապ

Երկշաբաթյա կարանտին՝ տարեցների և երեխաների խնամքի հաստատություններում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող տարեցների և երեխաների խնամքի շուրջօրյա հաստատություններում  փետրվարի 27–ին, կարանտին է հայտարարվել: Այս ամսին տեղեկացնում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության լրատվական ծառայությունը։ Նպատակը այս եղանակին տարածված սուր շնչառական վարկաներից խուսափելն է: Կարանտին հայտարարվել է վերոնշյալ հաստատություններում, քանի որ վիճակագրության համաձայն՝ տարեցները և երեխաները՝ հատկապես հաշմանդամություն ունեցողները, առավել […]

ՄԻՊ-ն անընդունելի է համարում երթևեկության կազմակերպման խնդիրների համար վարորդին տուգանելը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի կարծիքով՝ նախքան տուգանային կամ այլ կերպ ասած բալային համակարգի ներդրումը պետությունը պետք է լուծեր երթևեկության անհրաժեշտ պայմանների ապահովման հարցը: ՄԻՊ-ը վարորդի կամքից անկախ կատարած խախտման համար տուգանքի նշանակումն անընդունելի է համարում: Թաթոյանն այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից հրավիրված «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» խորագրով խորհրդարանական լսումներում: «Նախագծի գլխավոր խնդիրներից […]

Իրականությունը Մարտի 1-ի մասին․ ի՞նչ են թաքցրել հասարակությունից /տեսանյութ/

2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունները մեր պետության պատմության սև էջերից մեկն է։ Այդ օրը Երևանի կենտրոնում սպանվեցին Հայաստանի քաղաքացիներ՝ ոստիկաններ և ցուցարարներ։ Թվում է, թե մենք ամեն բան գիտենք այդ իրադարձությունների մասին։ Դե մեզ այդպես են համոզել տաս տարի շարունակ։ Բաց իրականությունը այլ է, իրականությունն ավելի ցավոտ է։ Ի՞նչ գիտենք մենք մարտի մեկի մասին։ Գիտենք, որ կային ցուցարարներ, […]

Փաշինյանին ընտրեցինք, որ լավ լինի, վիճակն ավելի վատացավ. Ոստիկանության հոսպիտալի աշխատակիցները դեմ են հոսպիտալի լուծարմանը. 240 մարդ գործազուրկ դարձավ /տեսանյութ/

Ոստիկանության հոսպիտալի աշխատակիցները դժգոհ են, որ հոսպիտալը լուծարվել է: Այսօր նրանք հոսպիտալի դիմաց բողոքի ցույց իրականացրին՝ պահանջելով չփակել հոսպիտալը և դադարեցնել կադրային ջարդը: «Փաշինյանին ընտրեցինք, որ լավ լինի, վիճակն ավելի վատացավ»,-ասաց հոսպիտալի աշխատակիցներից մեկը: Հոսպիտալի աշխատակիցները նշում էին, որ չեն դադարի պայքարը, մինչև չհասնեն իրենց նպատակին՝ հոսպիտալը պետք է շարունակի գործել: Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին ԱԺ-ում […]

ՍԴ դատավորները չեն դիմել վաղ կենսաթոշակի անցնելու համար. հանրաքվեն կկայանա

Սահմանադրական դատարանի դատավորներից որևէ մեկը մինչև այսօր չի դիմել վաղ կենսաթոշակի անցնելու համար։  Նշենք, որ այսօր լրանում է ՍԴ դատավորների՝ վաղաժամ կենսաթոշակի գնալու օրենքով սահմանված ժամկետը: Օրենքը նախատեսում էր, որ մինչև փետրվարի 27-ը ՍԴ 7 դատավորները կարող են օգտվել վաղ կենսաթոշակի անցնելու հնարավորությունից. այդպիսով նրանք կկարողանային ստանալ իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ: Հիշեցնենք՝ փետրվարի 6-ին Ազգային […]

Լարված իրավիճակ՝ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում. աշխատակիցներին ստիպում են ազատման դիմում գրել

«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում աշխատակիցներին ստիպում են ազատման դիմում գրել։ «Բոլորին հեռացնում են աշխատանքից, որ հավաքվեն՝ մի 200 հոգի մարդ կհավաքվի», – Tert.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է աշխատանքից ազատված բուժքույր Ժենյա Մկրտչյանը։ Բուժքրոջ խոսքով՝ բժշկական կենտրոնի տնօրինությունից տարբերի բաժինների աշխատակիցներին ստիպել են ազատման դիմում գրել, հակառակ դեպքում ասել են՝ այնպես կազատեն, որ այլ տեղ աշխատանքի […]

Եթե կարող եք գումարով հրապարակել այն, ինչ հրապարակել եք, ուրեմն պարզապես սրիկաներ և ստահակներ եք. Ռոման Բաբայանը՝ «Նեզավիսիմայա գազետա»-ում Սումգայիթի հոդվածի մասին

«Говорит Москва» ռադիոկայանի գլխավոր խմբագիր, լրագրող , հաղորդավար Ռոման Բաբայանը ֆեյսբուքյան հանրագրում մեկնաբանել է «Նեզավիսիմայա գազետա»-ում 1988թ․-ի Սումգայիթի իրադարձությունների մասին հոդվածը.  «Իհարկե, ես գիտեմ, որ լրագրողների շրջանում կան ծախված ընկերներ, բայց միամտորեն ես կարծում էի, թե նույնիսկ այս «գործընկերների» կատեգորիայում կան սահմաններ, որոնք չի կարելի խախտել: 88-ի փետրվարին Սումգայիթում տեղի ունեցած իրադարձությունների մասին «Նեզավիսիմայա գազետա»-ում […]

Հաշվի առնելով կորոնավիրուսի վարակի տարածման ներկա իրավիճակը՝ ԱԳՆ-ն ՀՀ քաղաքացիներին հորդորում է ժամանակավոր խուսափել մի քանի երկրներ այցելելուց

Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման ներկա իրավիճակը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Իրան, Չինաստան, Ճապոնիա, Հարավային Կորեա և Իտալիա (առավելապես՝ հյուսիսային շրջաններ) այցելություններից, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի: Այնուամենայնիվ՝ այնտեղ գտնվելու կամ այցելելու պարագայում ԱԳՆ-ն հորդորում է հետևել ՀՀ առողջապահության նախարարության կամ տվյալ երկրի համապատասխան իշխանությունների ցուցումներին և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի