24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ռուստամ Բադասյանը 6 ամսում 16 000 դոլարի պարգևավճար է ստացել․ Analitik.am

2019 թվականին ՀՀ արդարադատության նախարարը  ստացել է 13 միլիոն 598 570 ՀՀ դրամ պարգևավճար, որից մոտ 8 միլիոնը՝ մոտավոր 16 000 ԱՄՆ դոլար,  ստացել է Ռուստամ Բադասյանը։ Այս մասին ի պատասխան Analitik.am-ի հարցմանը հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարությունից։ Նշենք, որ 2019 թվականի մինչև հունիս ամիսը ՀՀ արդարադատության նախարարն էր Արտակ Զեյնալյանը, իսկ դրանից հետո արդեն Ռուստամ Բադասյանը։

Բադասյանի պարգևավաճարի  չափը բոլոր ամիսներին կազմել է 1 342 830 ՀՀ դրամ, բացի  հուլիս և հոկտեմբեր ամիսներից, երբ վերջինս ստացել է մոտ 1 200 000 ՀՀ դրամ պարգևավճար։

2019 թվականին նախարարի տեղակալների պարգևավճարները կազմել են մոտ 42 միլիոն ՀՀ դրամ․ Նախարարի առաջին տեղակալը 2019-ին ստացել է 13 միլիոն 406 400 ՀՀ դրամ պարգևավճար՝ մոտ 28 100 ԱՄՆ դոլար։ Հետաքրքիր է, որ 2019-ի մարտ ամսին նախարարի առաջին տեղակալը  ստացել է 3 միլիոն 222 800 ՀՀ դրամ պարգևավճար։ 3 միլիոնից ավել պարգևավճար է ստացել նաև նախարարի տեղակալներից մեկը՝ նորից մարտ ամսին։

Նախարարի 3 տեղակալներից մեկի պարգևավճարները 2019-ին կազմել է 8 միլիոն 663 517 ՀՀ դրամ, ամենաբարձրը եղել է փետրվար-մարտ ամիսներին՝ 1 միլիոն 124 380 ՀՀ դրամ, իսկ ամենացածրը դեկտեմբերին՝ 673 407 ՀՀ դրամ։

Նախարարի մյուս տեղակալի պարգևավճարները 2019-ին կազմել են 11 միլիոն 304 902 դրամ, որից ամենաբարձրը ստացել է մարտ ամսին՝ 3 միլիոնից ավել, ամենացածրը՝ հուլիս ամսին՝ 471 385 ՀՀ դրամ։

Արդարադատության մյուս փոխնախարարի պարգևավճարները 2019-ին կազմել են 9 միլիոն 790 950 ՀՀ դրամ։

2019 թվականին նախարարի և 4 փոխնախարարների պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է 56 միլիոն 764 339 ՀՀ դրամ՝ մոտ 119 000 ԱՄՆ դոլար։ Ամենաշատ պարգևավճարները տրվել են մարտ ամսին՝ 10 միլիոն 083 300 ՀՀ դրամ, իսկ ամենաքիչը՝ նոյեմբեր ամսին՝ 4 միլիոն 335 970 ՀՀ դրամ։

2019-ին ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցներին տրված պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է մոտ 466 միլիոն ՀՀ դրամ, որից մոտ 60 միլիոնը տրամադրվել է աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից, մոտ 320 միլիոնը՝ արտաբյուջետային միջոցներից, մոտ 85 միլիոն ՀՀ դրամն էլ՝ քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց կատարողականների գնահատման հիման վրա պարգևատրման համար նախատեսված գումարներից։ Նախարարությունից նշել են, որ 2019-ին ամսական պարգևատրվել է միջինը 295 աշխատակից։

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ