23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Որքա՞ն արժի «քֆուրը» Հայաստանում կամ քաղաքացիները վճարում են հարկեր՝ «քֆուր ուտելու» համա՞ր

Yerkir.am-ը գրում է. Նախորդ տարիներին տարբեր գերատեսչություններում, նախագահական կամ կառավարության աշխատակազմերում կային մամուլի ծառայություններ։ Դրանք փոքր բաժիններ էին, որտեղ մամուլի խոսնակը հիմնականում զանգվածային լրատվամիջոցների և գերատեսչության ղեկավարի միջև կապող օղակ էր։ Այդուհանդերձ, նախկին իշխանության օրոք ստեղծվեց «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որն սկզբից գործում էր նախագահի աշխատակազմի շրջանակներում, 2018 թ. իրադարձություններից հետո՝ այն անցավ վարչապետի աշխատակազմին:

ՊՈԱԿ-ի գործունեության տարբեր փուլերում ժամանակ առ ժամանակ լուրեր շրջանառվեցին, որ իշխանությունները պետական – վարչական ռեսուրսը օգտագործում էին իշխանությունների գործունեության կամ հատուկ անձանց մասին դրական տեղեկատվության տարածման, այլ կերպ ասած՝ դրական իմիջի ձևավորման համար։

Սակայն 2018 թ. իշխանափոխությունը փոփոխություններ բերեց նաև այստեղ։ Վարչապետը, ի դեմս կառավարության, նշյալ ՊՈԱԿ-ը սկսեց օգտագործել ոչ միայն սեփական եսը փառաբանելու, այլ նաև քննադատողներին հայհոյելու համար: Այս պատճառով է, որ այս ՊՈԱԿ-ը կարճ ժամանակ անց ստացավ «ֆեյքերի ՊՈԱԿ» կամ «ֆեյքերի ֆաբրիկա» «ժողովրդական» անվանումը:

Փաստենք, որ այս ՊՈԱԿ-ին տարեկան կտրվածքով ահռելի փող է հատկացվում պետական բյուջեից: Օրինակ՝ 2019 թվականին հատկացվել է 733.556.600 դրամ (շուրջ 1 միլիոն 540 հազար դոլար):

Yerkir.am-ը օրերս հրապարակել էր նաև այս ՊՈԱԿ-ի աշխատակիցներին հատկացված պարգևատրումների ընդհանուր թիվը, որը 09.05.2018 թվականից մինչև 31.01.2020 թվականը, այն է՝ Փաշինյանի իշխանության օրոք, կազմել էր պատկառելի մի թիվ՝ 131.602.325 դրամ (շուրջ 276 հազար դոլար):

Համեմատության համար նշենք, որ, օրինակ, մոտավորապես նույնչափ աշխատակիցներ ունեցող հայտնի գիտահետազոտական հիմնարկներից՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տարեկան բյուջեն շուրջ 140 միլիոն դրամ է, այսինքն՝ գրեթե նույնքան, որքան կազմում է «ֆեյքերի ֆաբրիկայի» աշխատակիցների մեկուկես տարվա պարգևավճարը:

Ստացվում է, որ մենք` հարկատուներս, վճարում ենք հարկեր, որպեսզի այդ հարկերով կառավարությունը պահի «ֆեյքեր»՝ պատրաստ մեզ հայհոյելու այն ժամանակ, երբ մենք կհամարձակվենք ունենալ սեփական կարծիք։ Եվ ժողովուրդը կառավարությունից «քֆուր» ուտելու համար վճարում է, ոչ ավել, ոչ պակաս, 1,5 միլիոն դոլա՞ր ։

Իսկ դուք ասում եք՝ «հեղափոխությունից» հետո բան չի փոխվել։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ