24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Եթե կարողանում է գիրք բաժանել, թող մեզ ընդունի»․ սեւազգեստ մայրերը՝ Նիկոլ Փաշինյանին

Կառավարության  դիմաց այսօր, բողոքի ակցիա էին իրականացնում բանակում խաղաղ պայմաններում տարբեր տարիներին մահացած զինծառայողների մայրերը։ Նրանց հետ հանդիպեց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Սեւազգեստ մայրերը Ալեն Սիմոնյանին խնդրեցին միջնորդել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունի եւ լսի իրենց․ «Մենք պարոն Փաշինյանին չենք հետաքրքրում։ Մենք ուզում ենք հանդիպել պարոն Փաշինյանի հետ։ Այսքան զինվորների սպանությունը վերջապես պետք է կագնենցնե՞ն, թե՞ չէ։ Եթե մեր երեխաներին սպանողներին պատժեին, այս 13 զոհը չէր լինի։ Թող չասեն դժբախտ պատահար է, ինքնասպանություն է, հիվանդություն է, հիվանդ էր, թող չտանեին բանակ։ Զինվորը զինվորին չի սպանում, սպանել են սպաները։ Միջնորդեք, թող մեզ հետ հանդիպի պարոն Փաշինյանը։

Մենք պետք է լուրջ ձեւով իր հետ խոսենք, սենց շարունակվել չի կարող, ինչքա՞ն մենք պետք է անտարբերության մատնված լինենք։ Թող շաբաթ լինի, թող կիրակի լինի, թող գիշեր լինի, թող մեզ ընդունի։ Եթե կարողանում է գիրք բաժանել, թող մեզ ընդունի, զինվորը գրքից կարեւոր է։ Միջնորդեք, որ մեզ ընդունի եւ թող ներկա լինեն գլխավոր դատախազը, ՔԿ նախագահը, պաշտպանության նախարարը, որը հիմա արհամարած ունի բոլոր ծնողներին։ Ինչի՞ Դավիթ Տոնոյան, ինչի՞ քո տղեն ինքնասպան չի լինում, իմ տղեն ինքնասպան ա եղել»,-նշեցին սեւազգեստ մայրերը։

Ալեն Սիմոնյանը խոստացավ միջնորդել, որ Նիկոլ Փաշինյանը ընդունի նրանց։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ