19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Հրատապ

Էդ գողացողները՝ սկսած Սամվել Ալեքսանյանից, այսօր ակտիվ աշխատում են հանրաքվեի «այո»-ներ բերելու համար /տեսանյութ/

«Այս իշխանությունը Սահմանադրություն տապալելու փորձեր մեկ անգամ չի, որ արել է, բազմիցս են արել, սա իրենց համար սովորական երեւույթ է՝ ամեն ինչը հիմնավորելով ժողովրդի ձայն գաղափարով: Եթե ժողովրդի ձայնը հայհոյող տատիկների եւ գլենդելահայերի ձայնն է, ապա նրանք իմ երկրի հետ անելիք չունեն»: Սահմանադրական հանրաքվեի օրակարգը հոգեբան Միհրդատ Մադաթյանը կեղծ է համարում: Հենարան մամուլի ակումբում հոգեվերլուծաբանը […]

Ինչու է Փաշինյանն անընդհատ դաշտ նետում Ադրբեջանի համար ընդունելի լուծում եզրույթը /տեսանյութ/

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան վերլուծում է ԼՂ կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը, կարգավորման գործընթացը՝ վերջին զարգացումների ֆոնին: Մանրամասները`տեսանյութում: 

Շիրակում ավելացել է կոռուպցիոն հանցագործությունների ցուցանիշը

ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո գտնված վարույթներով 2019թ. ընթացքում առերևույթ կոռուպցիոն դեպքերով հարուցվել է 149 քրեական գործ: Այս ցուցանիշը 42-ով կամ մոտ 40 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Ընդ որում, նշված  քրեական գործերից 91-ը հարուցվել են Շիրակի մարզի դատախազության դատախազների կողմից: Հայտնաբերված կոռուպցիոն դեպքերից 54-ն արձանագրվել է […]

Կայացվել են կադրային որոշումներ. Փաշինյանը՝ բանակում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քննարկման մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է բանակում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ կառավարությունում կայացած քննարկմանը:  ՀՀ վարչապետը քննարկման վերաբերյալ գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Կայացվեցին մի շարք կարեւոր, այդ թվում կադրային որոշումներ: Այս ֆոնին՝ հարկ եմ համարում ընդգծել, որ 2019 թվականին բանակում արձանագրված մահվան դեպքերի պատմական մինիմում ենք ունեցել: Եւ մեր խնդիրն է այս դինամիկան […]

ԿԸՀ-ն հրապարակել է «Այո» քարոզչության կողմի պատգամավորների ցանկը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Այո» քարոզչության կողմ պատգամավորների ցանկը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` քարոզչության կողմից լիազոր ներկայացուցիչն է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը: Ներկայացված ցուցակում ներառված է խմբակցության 44 պատգամավոր` Մխիթար Հայրապետյանը, Տաթևիկ Հայրապետյանը, Հակոբ Սիմիդյանը, Լիլիթ Մակունցը, Հրաչյա Հակոբյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Ռուբեն Ռուբինյանը և այլք: Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կկայանա ապրիլի 5-ին: Հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր […]

Պաշտոնանկություններ ՊՆ-ում

Առաջիկայում ՊՆ-ում պաշտոնանկություններ են սպասվում: Կընտրվեն կոնկրետ պաշտոնատար անձինք, որոնք էլ կդառնան քավության նոխազ եւ «պատասխան» կտան վերջին շրջանում զինված ուժերում տիրող իրավիճակի մասով: Այս մասին տեղեկություններ են տարածվել ԶԼՄ-ներում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցությունիցն հետո, որին մասնակցել են Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ […]

Վարչապետի մոտ Զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված խորհրդակցություն է տեղի ունեցել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, Զինված ուժերի և իրավապահ մարմինների բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ: Մանրամասն անդրադարձ է կատարվել […]

Լեւոն Քոչարյանը կոչ է անում ԱԱԾ-ին հայտնաբերել այս օգտահաշվի տիրոջը

Երեկ համացանցում հայտնվել է այս օգտատիրոջ գրառումը, որը լայնորեն տարածվում է սոցիալական ցանցերում: Նման գրառումը Հայաստան-Արցախ հակասություն սադրելու փորձ է, որն ակնհայտ վտանգ է մեր ազգային անվտանգությանը: Կոչ եմ անում ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը հայտնաբերել այս օգտահաշվի տիրոջը և պարզել նրա քաղաքական կապերը, նույն ջանասիրությամբ և արագությամբ, ինչպես դա արվել է նախորդ դեպքերում: Հուսով եմ, որ կրկին […]

Չեմ կարծում, որ այդ քանակի «այո» հնարավոր է օրինական ճանապարհով ապահովել. իրավաբան /տեսանյութ/

«Հենարան» մամուլի ակումբում «Ադեկվադ» միաբանության անդամ, իրավաբան Գարեգին Պետրոսյանն անդրադարձել է ապրիլի 5-ին նախատեսված Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին. հանրաքվեի մեկնարկը. սահմանադրական հանրաքվեի իրավական գնահատականը. «ՈՉ»-ի և «ԱՅՈ»-ի շտաբները: Գարեգին Պետրոսյանի խոսքով՝ հանրաքվեն բովանդակային եւ ընթացակարգային առումներով հակասահմանադրական է, նպատակի իմաստով՝  հակապետական:  Մանրամասները`տեսանյութերում: 

Ղարաբաղի հարցը մեր ժողովուրդը արդեն լուծել է եւ բանակցությունները այսօր ունեն մեկ նպատակ․ օրինականացնել այն, ինչ այսօր մենք ունենք այդ հողի վրա. Ռոբերտ Քոչարյան

2rd.am կայքի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է մի տեսանյութ, որտեղ մեկտեղված են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթներից հատվածներ, որոնք ներկայացնում են նրա դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում։ «․․․Ղարաբաղի հարցը մեր ժողովուրդը արդեն լուծել է եւ բանակցությունները այսօր ունեն մեկ նպատակ․ օրինականացնել այն, ինչ այսօր մենք ունենք այդ հողի վրա»,- ելույթներից մեկում նշում է նախագահը։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի