Էդ գողացողները՝ սկսած Սամվել Ալեքսանյանից, այսօր ակտիվ աշխատում են հանրաքվեի «այո»-ներ բերելու համար /տեսանյութ/
«Այս իշխանությունը Սահմանադրություն տապալելու փորձեր մեկ անգամ չի, որ արել է, բազմիցս են արել, սա իրենց համար սովորական երեւույթ է՝ ամեն ինչը հիմնավորելով ժողովրդի ձայն գաղափարով: Եթե ժողովրդի ձայնը հայհոյող տատիկների եւ գլենդելահայերի ձայնն է, ապա նրանք իմ երկրի հետ անելիք չունեն»: Սահմանադրական հանրաքվեի օրակարգը հոգեբան Միհրդատ Մադաթյանը կեղծ է համարում: Հենարան մամուլի ակումբում հոգեվերլուծաբանը լրագրողներին հիշեցրեց, որ մինչ այս քաղաքական իշխանություններն ասում էին`մինչեւ Քոչարյանը չնստի լավ չի լինելու, նստացրեցին, ոչինչ չեղավ, ապա մինչեւ ԱԺ-ն չլուծարվի, լուծարեցին, չեղավ, հիմա էլ ՍԴ-ն է խանգարում:
Վերլուծաբան Մենուա Հարությունյանը կոչ է անում Նիկոլին ու իր «թայֆային» հանգիստ, առանց լարվելու հեռանալ, հետո, նրա խոսքով՝ շատ դժվար է լինելու նրանց համար: