23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ժողովրդին իրական թալանողները /տեսանյութ/

2018 թվականի իշխանափոխության առանցքը կազմում էր Հայաստանում պետական պաշտոն զբաղեցնող անձանց՝ տարիներ շարունակ թալանի, կոռուպցիայի, թանկարժեք գործուղումների, թիկնազոր ունենալու, պարգևավճարներ ստանալու, ծառայողական մեքենաներից և այլ շքեղություններից օգտվելու մեջ մեղադրելը։ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության՝ խոստանալով վերադարձնել պետական թալանն ու քաղաքացիներին ապահովել բարեկեցիկ կյանքով։

Զարմանալի է, որ իշխանական բոլոր շքեղությունները վայելող Փաշինյանն այսօր էլ շարունակում է նախկին պաշտոնյաներին մեղադրել թալանի մեջ։ Փաշինյանի այս մեղադրանքների ալիքը հասնում է նաև Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին, ում հեռացնելու համար հակասահմանադրական գործընթացներ է իրականացնում։

Անկախ այն բոլոր կեղծ լուրերից, որոնք պտտվում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի անվան շուրջ, այնուամենայնիվ, իրականությունն ասում է այլ բան։ Թովմասյանը, պարզվում է, երկար ժամանակ է, ինչ չի օգտվում իրեն պատկանող ծառայողական մեքենայից և դրա համար նախատեսված բենզինից, ավելին՝ բոլոր այդ գումարները հատկացնում է Հայոց բանակին։

Այսքանից հետո հարց է առաջանում, թե ովքեր են իրական թալան անողները։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ