07 Մարտի, Saturday, 2026
KFC

Հրատապ

Իշխող թիմը պառակտվել է. Հրապարակ

ՔՊ վարչության ընտրությունները իշխող թիմն էլ ավելի են պառակտել: Վարչության նոր կազմ չեն անցել սորոսականները, ովքեր բավարար ձայներ չեն ստացել: Այս թեւում կարծում են, որ իրենց դեմ ներսում «հատուկ օպերացիա» է կիրառվել։ Հատկապես անարգանք են համարում, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը չի ընտրվել։ Նա ակտիվ մասնակցել է նախընտրական քարոզարշավին, այցելել մարզեր, համայնքներ եւ ընդգծել իր՝ այս շրջանում անվտանգային հարցերով ակտիվ դերակատարումը, ինչը ենթադրում էր, որ անպայման […]

Իրանը Հայաստանին հավելյալ գազ կտա պայմանով. Ժողովուրդ

Օրերս՝ Հայաստանի եւ Իրանի միջեւ էներգետիկայի ոլորտում տնտեսական համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո, պաշտոնական Երեւանն ու Թեհրանը երկուստեք հայտարարություն են տարածել, ըստ որի՝ Իրանից Հայաստան եկող գազի ծավալները կրկնապատկվելու են։ Բավականին ոգեւորիչ այս հայտարարությունից հետո ոչ միայն ՀՀ քաղաքացիներն են ուրախացել՝ մտածելով, թե գազի սակագնի փոփոխություն կարող է տեղի ունենալ, այլ նաեւ իշխանավորները սա […]

Դոլարը դարձյալ արժեզրկվեց, ԿԲ-ն չի միջամտում, թեեւ հազարավոր քաղաքացիներ լուրջ կորուստներ են կրում

Վերջին շաբաթում փոխարժեքը դարձյալ արժեզրկվում է: Սրա հիմնական պատճառը՝ ըստ մասնագետների՝ ոչ միայն դոլարի առաջարկն է, որն այս տարի, հայտնի գործոնների հետևանքով, ավելացել է, այլև դրամի պահանջարկը։ Դրամի պահանջարկն աճել է, իսկ համարժեք առաջարկ չկա։ Կենտրոնական բանկը հակված չէ բավարարել այդ պահանջարկը և ավելացնել դրամի զանգվածը։ Խնդիրը էլի գնաճն է։ Փողի քանակի ավելացումը, որը կարող […]

Փաշինյանը չի կարողացել հասնել նրան, որ Սոչիի հայտարարության մեջ «Լեռնային Ղարաբաղ» ձևակերպումը լինի. Ադրբեջանն արգելել է

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «ՍիվիլՆեթի» հետ զրույցում ասել է, որ Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղի մասին անվանական հիշատակում չկա, երբ խոսվում է, օրինակ, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի անվտանգային առանցքային ներդրման մասին, որովհետև Ադրբեջանը դրան չի համաձայնել: «Հայաստանը մինչև վերջ պնդել է, որ «Լեռնային Ղարաբաղ» ձևակերպումը լինի, սակայն այն տեղ չի գտել, որովհետև Ադրբեջանը չի համաձայնել: Բայց […]

Կովկասի գերին: Ինչու էս խառը պահին Նիկոլը գնաց Իրան. Իրավունք

Սո­չիի ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյու­ննե­րը դեռ հա­զիվ է­ին ներ­կա­յաց­վել, որ Հա­յաս­տա­նում սկսվեց գնա­հա­տա­կան­նե­րի ա­լի­քը: Գե­րիշ­խո­ղը տրտնջոց­ներն է­ին, այդ թվում, որ այդ հայ­տա­րա­րու­թյան մեջ ո­չինչ աս­ված չէր Ար­ցա­խի մա­սին, ռազ­մա­գե­րի­նե­րի եւ այլն: ԻՆՉ ՀՈՒ­ՇԵՑ ՊՈՒ­ՏԻ­ՆԸ Ռազ­մա­գե­րի­նե­րի մա­սով, ի­հար­կե, դժգո­հու­թյու­նը տե­ղին էր: Բայց ինչ վե­րա­բե­րում է Ար­ցա­խին, ա­պա չմո­ռա­նանք, որ նա­խորդ ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րում եւս այդ մա­սին գործ­նա­կա­նում ո­չինչ չկա: […]

ԱՄՆ-ը կնպաստի Երեւանի եւ Բաքվի միջեւ բանակցություններին. պետդեպարտամենտ

ԱՄՆ-ը կնպաստի Երեւանի եւ Բաքվի միջեւ բանակցություններին։ Այս մասին հայտարարել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը կողմնակից է խաղաղության հաստատմանը եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ բանակցությունների անցկացմանը։ Մենք կարծում ենք, որ ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման եւ կայուն խաղաղության հասնելու բանալին է, որին ձգտում են երկու երկրները։ Այսպիսով, մենք կշարունակենք   փոխգործակցությունը հաջորդ ամիսներին, որպեսզի […]

Նոր խոչընդոտներ ներմուծողների համար: Դարձյալ գնաճի հնարավորություն. Ժողովուրդ

Թերթի ձեռքի տակ է հայտնվել փաստաթուղթ՝ ՌԴ տրանսպորտի նախարարության որոշման մասին: Մասնավորապես, լաստանավի տարածքում տրանսպորտային միջոցների մեծ ծանրաբեռնվածության պատճառով եւ անցումները «Կովկաս» նավահանգստում Ղրիմի Հանրապետության ուղղությամբ վերացնելու նպատակով ստեղծվել է լաստանավի վրա բեռնման սպասման հերթ: Այդ որոշմամբ սահմանվելու է այն ապրանքների ցանկը, որոնց տեղափոխումը թույլատրվում է: Այսպիսով, լինելու է Ղրիմի Հանրապետություն բեռնափոխադրումների առաջնահերթություն: Թույլատրվող բեռներն […]

Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբել է. մաս 125. Ժողովուրդ

2020 թվականի մայիսի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ դեռ այն ժամանակ չէր խուսափում լրագրողների հետ շփումներից, մամուլի ասուլիսներ էր կազմակերպում, ասուլիսից առաջ, ավանդույթի ուժով 100 փաստ էր ներկայացնում՝ գովելով թե՛ իրեն, թե՛ իր ներկայացրած կաբինետը։ Այդ օրվա ասուլիսի 92-րդ փաստն այն մասին էր, որ Ազգային ժողովը հաստատել է անձի կամ անձանց խմբի նկատմամբ բռնություն գործադրելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի