19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Դոլարը դարձյալ արժեզրկվեց, ԿԲ-ն չի միջամտում, թեեւ հազարավոր քաղաքացիներ լուրջ կորուստներ են կրում

Վերջին շաբաթում փոխարժեքը դարձյալ արժեզրկվում է: Սրա հիմնական պատճառը՝ ըստ մասնագետների՝ ոչ միայն դոլարի առաջարկն է, որն այս տարի, հայտնի գործոնների հետևանքով, ավելացել է, այլև դրամի պահանջարկը։ Դրամի պահանջարկն աճել է, իսկ համարժեք առաջարկ չկա։ Կենտրոնական բանկը հակված չէ բավարարել այդ պահանջարկը և ավելացնել դրամի զանգվածը։ Խնդիրը էլի գնաճն է։ Փողի քանակի ավելացումը, որը կարող էր թուլացնել տարադրամի ամրապնդումը, բերելու է գնաճային ճնշումների ակտիվացման, ինչից խուսափում է Կենտրոնական բանկը։

Մի կողմից՝ տարադրամի բարձր առաջարկը, մյուս կողմից՝ տնտեսության մեջ փողի քանակի կրճատումը բերել է դրամի ամրապնդման ու տարադրամի զգալի արժեզրկման։ Կենտրոնական բանկը կարող է ազդել փոխարժեքների վրա, բայց հակված չէ, չնայած դրա հետևանքով հասարակության շատ մեծ հատված լուրջ կորուստներ է կրում ու դեռ շարունակում է կրել։ Դա ոչ մեկին կարծես չի էլ հուզում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ