07 Մարտի, Saturday, 2026
KFC

Հրատապ

Թշնամին դեռեւս Ջերմուկի մատույցներում է

Նոյեմբերի 7-ին խորհրդարանում լրագրողների հարցերին պատասխանելիս Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հայտնել է, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում Ջերմուկի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորները շարունակում են մնալ իրենց գրաված դիրքերում։ «Գլխավոր շտաբի պետն ասում է, որ գնացել են, ամեն դեպքում մենք տեսնում ենք իրենց (ադրբեջանցիներին) որոշակի տեսանելի տարածքում, որն անզեն աչքով հնարավոր է տեսնել»,- շեշտել […]

Ինչի՞ մասին է Խաչատուր Սուքիասյանի շուրջ աղմուկը. 168 Ժամ

Օրերս Hetq.am-ը տեղեկացրեց, որ Գլխավոր դատախազությունը դատական կարգով վիճարկում է Երևանի կենտրոնում գտնվող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականությունը։ Դատախազությունը վարչական դատարանից պահանջում է զրկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանին և ընտանիքի անդամներին պատկանող ընկերության՝ «Սիլ պլազայի» նկատմամբ ունեցած սեփականության իրավունքից։ Վարչական դատարանն արգելանք է դրել «Սիլ պլազայի» վրա։ Տեղի ունեցող իրավական […]

Ում մահն է գուժում նոր քաղաքացիական պայմանագիրը. 168 Ժամ

Նիկոլ Փաշինյանը ֆորմալ և ոչ ֆորմալ ձևաչափերով հասարակությանն առաջարկում է քաղաքացիական պայմանագիր, ոչ այն խմբակույտը, որը հանդիսանում է իշխանության ձևական հենարանը։ Նրա նոր քաղաքացիական պայմանագրի հիմքում ընկած է Հայաստանի՝ որպես պետության ու պետականության, թաղումը՝ բառի ինչպես ուղիղ, այնպես էլ՝ փոխաբերական իմաստներով։ Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանի կինը հրապարակավ առաջարկում է թաղել պետության հետ ունեցած բոլոր հարաբերությունները, […]

Թեհրանն արձագանքել է Ալիեւին

Թեհրանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ երեկ Շուշիում արած հայտարարություններին, ինչպես նաև Հայաստանին, Իրանին, միջազգային հանրությանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման համար ջանքեր գործադրող կողմերին ուղղված սպառնալիքներին: Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Թեհրանի սկզբունքային քաղաքականությունը հիմնված է բարիդրացիության և բոլոր հարևանների հետ հարաբերությունների ընդլայնման վրա: Նասեր Քանանիի խոսքով՝ մի հարևանի հետ […]

14 տոկոս տնտեսական աճն արհեստական, ուռճացված է. Փաստ

Գործող իշխանություններն ամենօրյա ռեժիմով շեշտում են, թե իրենք հասել են տնտեսական ակտիվության ցուցանիշի՝ մոտ 14 տոկոսի: Ավելին, ըստ փորձագետների, 2023-ի բյուջեն պլանավորում են այս տարվա «դրական միտումների» հիման վրա: Տնտեսագետ Կարեն Ադոնցը, սակայն, նշում է, որ մեզ մոտ բնական և արհեստական տնտեսական աճ կա: «Բնական աճը պայմանավորված է մեր տնտեսության կառուցվածքով, շուկաների ընդհանուր զարգացմամբ: Այդ […]

Պապիկյանն ազգականների հարցն է լուծում/ Հրապարակ

Մոտ 10 օր առաջ տեղեկացել էինք, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կնոջ եղբայրը՝ Արմեն Մուրադյանը, նշանակվել է «Հայփոստի» տնօրենի ԺՊ Արայիկ Աբրահամյանի՝ լոգիստիկ գծով խորհրդական։ Նա նախկինում «Կոկա-կոլա» ընկերությունում առաքիչ է աշխատել, մեզ ասացին, որ նշանակվելու պահին արդեն երկար ամիսներ գործազուրկ է եղել: Ընդ որում, նշանակվելիս պարզվել է, որ ինչ-որ փաստեր կեղծվել են, բայց, այնուամենայնիվ, […]

Պեմզաշեն գյուղի տներից մեկում հայտնաբերվել են մոր և երկու երեխայի դիերը

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Shamshyan-ը հայտնում է, որ ժամը 12։25-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Պեմզաշեն գյուղի տներից մեկը, որտեղ բնակիչները չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի […]

Ռեւերանսներ Սերժ Սարգսյանին: Խաչատուր Սուքիասյանի համար դարձյալ իրավիճակ է փոխվել. Հրապարակ

Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի սրտի օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը երեկ, լրագրողների հետ շփվելիս, շատ նյարդային էր։ Սուքիասյանն իրեն դուր չեկած հարցերից բորբոքվում էր, փրփրում, սկսում ձայնն ու ձեռքը բարձրացնել լրագրողի վրա, թվում էր՝ կխփի նաեւ։ Իսկ նրան դուր չեկած հարցերից էր այն, որ դատախազությունը մտադիր է իր ձեռքից հետ վերցնել ժամանակին՝ դեռ ներկայիս նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Երեւանի քաղաքապետ եղած ժամանակ, ընդամենը 5 հազար 655 դոլարով ձեռք բերված «Սիլ […]

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են թափ հաղորդել իրենց բանակցություններին. ԱԳՆ

Նոյեմբերի 7-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպում են ունեցել ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում։ Նախարարները հյուրընկալվել են Բլեր Հաուսում, որտեղ տեղի է ունեցել նաև համատեղ հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ ԱԳՆ-ից հայտնում են, որ արտգործնախարարները մտքեր են փոխանակել հավանական խաղաղության պայմանագրի տարրերի վերաբերյալ և արձանագրել, որ առկա են մի […]

Որքա՞ն արժեն «Ծովասարի» սենյակները. Ինչո՞ւմ են մեղադրում Արմեն Աշոտյանին. Հրապարակ

Դեռեւս 2018-ին սկսված հետապնդումները ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի նկատմամբ մութ սենյակում սեւ կատու փնտրելու են նմանվում։ Նոյեմբերի 5-ին՝ ընդդիմադիրների հանրահավաքի օրը, հայտնի դարձավ, որ 2018 թվականին Երեւանի բժշկական համալսարանում Պետական վերահսկողական ծառայության կողմից արված ուսումնասիրությունները 4 տարի շարունակ իրավապահ տարբեր մարմիններում դեգերելուց հետո քրեական գործի հարուցման առիթ են դարձել, որի գլխավոր թիրախն Արմեն Աշոտյանն է։ Խոսքը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի