28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Որքա՞ն արժեն «Ծովասարի» սենյակները. Ինչո՞ւմ են մեղադրում Արմեն Աշոտյանին. Հրապարակ

Դեռեւս 2018-ին սկսված հետապնդումները ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի նկատմամբ մութ սենյակում սեւ կատու փնտրելու են նմանվում։ Նոյեմբերի 5-ին՝ ընդդիմադիրների հանրահավաքի օրը, հայտնի դարձավ, որ 2018 թվականին Երեւանի բժշկական համալսարանում Պետական վերահսկողական ծառայության կողմից արված ուսումնասիրությունները 4 տարի շարունակ իրավապահ տարբեր մարմիններում դեգերելուց հետո քրեական գործի հարուցման առիթ են դարձել, որի գլխավոր թիրախն Արմեն Աշոտյանն է։ Խոսքը վերաբերում է 2015 թվականին Բժշկական համալսարանի համար գույքի ձեռքբերման պրոցեսին։

Այդ ժամանակ Բժշկական համալսարանի ռեկտորը հայտնի բժիշկ, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանն է եղել, իսկ հոգաբարձուների խորհրդի նախագահը՝ Արմեն Աշոտյանը։ Նոյեմբերի 5-ին հայտնի դարձավ, որ 70-ամյա Նարիմանյանին հրավիրել են քննչական, հարցաքննել եւ փորձել Աշոտյանի դեմ ցուցմունք կորզել, սակայն, ըստ «Հրապարակի» տեղեկությունների, վերջինիս պատմածները բավարար չեն եղել Աշոտյանին մեղադրանք առաջադրելու համար։ Ցուցմունքի փնտրտուքները շարունակվում են։

Ինչ վերաբերում է հարուցված քրգործի էությանը, ապա նախապատմությունը հետեւյալն է․ 2015 թվականին ԵՊԲՀ-ն որոշել է իր աշխատակիցների համար Սեւանի ափին գտնվող հանգստյան տներից մեկում գույք ձեռք բերել։ Այդ գույքը կազմված է եղել հյուրանոցային 6 սենյակից եւ կոնֆերանս-դահլիճից, որը համալսարանը պատրաստվում էր օգտագործել իր նպատակների համար։ Մոտ 200 միլիոն դրամ են վճարել «Ծովասար» հանգստյան տան տնօրինությանը, իսկ այս հանգստյան տունը պատկանում է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ներկայումս ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հորը։ Սենյակները գնվել են, որպեսզի բժշկականն իր աշխատակիցներին ամռան 4-5 ամիսներին ուղարկի այնտեղ՝ հանգստանալու, կոնֆերանսներ կազմակերպեն եւ այլն։ 2017 թվականից սկսած՝ ԵՊԲՀ աշխատակիցներն իսկապես օգտվել են այս հնարավորությունից՝ յուրաքանչյուր ամառ մեկնել են Սեւան, հանգստացել։ Այս փաստը հաստատել է նաեւ Բժշկական համալսարանի տնօրինությունը՝ դեռեւս 2018 թվականին, երբ ՊՎԾ-ն ստուգումներ էր սկսել։ Ըստ ՊՎԾ-ի, սակայն, այս գույքը ձեռք է բերվել կադաստրային արժեքից թանկ գնով, եւ ձեռք բերողները վատնում են արել, որը պետք է պատժվի։  

Գնումը ԵՊԲՀ ռեկտորի եւ արհմիության նախագահի ստորագրությամբ է իրականացվել, առանց հոգաբարձուների խորհրդի որոշման։ Գործող իշխանությունը գտել է, որ սա լավ առիթ է ՀՀԿ փոխնախագահին հետապնդելու համար։

Ինչպես արդեն նշեցինք՝ 200 մլն է կազմել գնված գույքի գինը, որից կոնֆերանսների դահլիճի համար վճարվել է 40 մլն դրամ, իսկ 6 սենյակների համար՝ 160 մլն։ Ստացվում է՝ յուրաքանչյուր սենյակի համար՝ 26 մլն 600 հազար դրամ, 2015 թվականի փոխարժեքով յուրաքանչյուր սենյակի համար վճարվել է 55 հազար դոլար։

Մենք տեղեկացանք, որ նույն գնով են վաճառվել նաեւ «Ծովասար» հանգստյան տան մյուս սենյակները, որոնք ապարտամենտների սկզբունքով են աշխատում։ Այսինքն՝ սեփականատերերն ամռան 4 ամիսներին օգտվում են հանգստյան տան՝ իրենց պատկանող սենյակից, կարող են այն նաեւ վարձակալությամբ տալ։ ՀՅԴ անդամներից մեկը մեզ ասաց, որ ինքը վճարել է 53 հազար դոլար եւ կարծում է, որ թանկ չի առել։ Ստացվում է, որ իշխանությունները վատնում են համարում այդ ժամանակահատվածում շուկայական արժեքով պետական գույքի գնումը, որը չի փչացել, չի վաճառվել, ծառայում է բուն նպատակին:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ