07 Մարտի, Saturday, 2026
KFC

Հրատապ

Կասկածում են, որ կպատժվի գլխավոր «մեղավորը»՝ Սուրեն Պապիկյանը. ինչ-որ անձինք թռնում են Փաշինյանի գլխից. Հրապարակ

Նիկոլ Փաշինյանը ՔՊ վարչության կեղծված ընտրությունների վերահաշվարկից հետո նորընտիր վարչության անդրանիկ նիստին առաջարկել է «Մենք ենք, մեր սարերի» մոտիվներով պատմել, թե ինչպես է ընթացել կեղծման պրոցեսը, սակայն ոչ ոք ծպտուն չի հանել։ Փաշինյանն ասել է, որ վարչության կազմը փոխվում է՝ Համբարձում Մաթեւոսյանն ու Հայկ Կոնջորյանը դուրս են մնում, Արսեն Թորոսյանն ու Արմեն Փամբուխչյանը մտնում են, «իսկ մնացածի մասին հետո կխոսենք»։ ՔՊ-ում կարծում […]

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը թաքցնում է իրական տվյալները, իսկ անձամբ վարչապետը հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին. Ժողովուրդ

Հաճախ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ասված ստերը բացահայտում են հենց իր թիմակիցները կամ անկախ պաշտոնյաները: Այս անգամ թերթը ներկայացնում է, թե ինչպես մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի կողմից բացահայտվեց Փաշինյանի սուտը: Մասնավորապես, խոսքը Արցախյան 44-օրյա պատերազմի հետեւանքով անհետ կորած համարվող քաղաքացիների իրական թվի մասին է: Այսպես, 2021թ. օգոստոսի 26-ին Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր, […]

«ժողովրդավարության բաստիոնում Փաշինյանն այլևս առանց կորտեժ ու հարյուրավորների ուղեկցության չի շրջում». կարմիր փուչիկներ՝ նախագահին /Տեսանյութ/

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը տեսանյութ է տարածել, մասնավորապես նշելով. «Այսօր Aspram Krpeyan-ի հետ իրազեկման ակցիա էինք իրականացնում Երևանում` որպես վտանգի խորհրդանիշ այս կարմիր փուչիկները թողնելով տարբեր վայրերում, ասելով, որ վտանգը բոլորիս շատ մոտ է և բոլորին հրավիրելով վաղը` նոյեմբերի 5-ին, ժամը 15:00-ին Ֆրանսիայի հրապարակում կայանալիք հանրահավաքին:   Պարզվեց` «Ազատության» հրապարակում միջոցառում էր, որին մասնակցում […]

Կալանավորված ՊԲ նախկին նախարարը որոշել է չխնայել ոչ մեկին. Իրավունք

ՊԲ նախկին նախարար Միքայել Արզումանյանի գործով առաջիկայում լուրջ շրջադարձեր են սպասվում, որի արդյունքում Շուշին հանձնելու մեջ կասկածյալների ցանկը կլայնանա: Մասնավորապես, շրջանառվող լուրերի համաձայն, չի բացառվում, որ Շուշիի գործով անցնի նաեւ Սեյրան Օհանյանը, ով, ի դեպ, վերջիններից մեկն է, ով լքել է բերդաքաղաքը: Ընդ որում, «չար լեզուները» շշնջում են, որ Արզումանյանը որոշել է չխնայել իր վաղեմի մարտական ընկերներից եւ ոչ մեկին, այդ թվում՝ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին, ում հանդեպ […]

Փաստացի հրաժարվել է Արցախի փրկության շանսից. ԱՀ-ն Ադրբեջանին հանձնելու գործընթացը սկսվա՞ծ է Փաստ

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Սոչիում տեղի ունեցած հանդիպումների հետ կապված պաշտոնական հաղորդագրություններից զատ, ի հայտ են գալիս նաև նոր մանրամասներ, որոնք ի ցույց են դնում կողմերի իրական դիրքորոշումները: Ի մասնավորի, ռուսական աղբյուրների հետ սերտորեն աշխատող տեղեկատվական մի շարք հարթակներ արդեն իսկ դետալներ են ներկայացնում թե՛ երկկողմ, թե՛ եռակողմ հանդիպումներից: Նշվում է, որ ՌԴ նախագահի […]

Մեկ անձ էլ է ճանաչվել անցանկալի. Հրապարակ

ԱԱԾ-ն արգելել է Կամաեւ Անտոն Ալեքսեեւիչի մուտքը Հայաստան, վերջինս ՀՀ վարչական դատարան հայց է ներկայացրել՝ պահանջով, որ պարտավորեցնի ԱԱԾ-ին՝ հանել իր տվյալները Հայաստանի համար անցանկալի անձանց տվյալների բանկից։ Հայցը նոյեմբերի 1-ին մակագրվել է Սեւանի դատարանի դատավոր Արկադի Մկրտչյանին։ Փորձեցինք պարզել, թե ով է Կամաեւը․ նրա ներկայացուցիչը` փաստաբան Անի Չատինյանը, անհասկանալի պատճառաբանություններ բերեց, թե իբր իր վստահորդից թույլտվություն չունի, այս փուլում չեն ուզում հարցը […]

Կառավարությունը 70 միլիոն դրամով կավելացնի ՄԻՊ գրասենյակի բյուջեն. Հրապարակ

Կառավարությունը նախատեսում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի բյուջեն 2023-ին 70 մլն դրամով ավելացնել։ «ՀՀ 2023 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով ՄԻՊ աշխատակազմին կհատկացվի 612 մլն 307 հազար դրամ գումար։ Ավելին` նախատեսվում է վերանորոգել ՄԻՊ գրասենյակը՝ 24 մլն դրամով։ Մինչդեռ նույն կառավարությունը 2021-ին ցանկանում էր վերացնել օրենքի այն դրույթը, որով սահմանվում էր, որ ՄԻՊ աշխատակազմին տրամադրվող բյուջեն չի կարող ավելի պակաս լինել, քան նախորդ տարի, եւ ուզում էին կրճատել ՄԻՊ-ի ֆինանսավորումը: Իսկ այդ դրույթը ՄԻՊ-ին անկախության […]

Նոր թեկնածուներ են ի հայտ գալիս. Փաստ

Ինչպես երևում է, 2023 թվականին սպասվող Երևանի ավագանու ընտրությունները բավական մրցակցային կարող են լինել: Բանն այն է, որ չնայած բավական ժամանակ կա մինչ ընտրությունները, արդեն իսկ տարբեր ուժեր, այդ թվում՝ ընդդիմադիր դաշտից, սկսել են հայտարարել կամ ակնարկել իրենց մասնակցության մասին: Եթե ՔՊ-ի դեպքում արդեն պաշտոնապես հայտարարվել է, որ ցուցակը գլխավորելու է Տիգրան Ավինյանը, ապա ընդդիմադիր […]

Գլխավոր դատախազը 3 պատգամավորի կալանավորման միջնորդություն կներկայացնի. Ժողովուրդ

Թերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն առաջիկայում խորհրդարան կմտնի 3 պատգամավորների մեղադրանք առաջադրելու եւ կալանավորելու միջնորդությամբ: Խոսքը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, նույն խմբակցության պատգամավորներ Վահե Հակոբյանի եւ Արմեն Չարչյանի մասին է, որոնց դատախազը կմիջնորդի պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել: Թերթի տեղեկությունների համաձայն՝ պատգամավորների նկատմամբ հարուցված քրեական գործերը տարբեր դեպքերի են առնչվում: Իսկ թե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի