07 Մարտի, Saturday, 2026
KFC

Հրատապ

Նիկոլ Փաշինյանից «ձեռ են քաշում» անգամ ՔՊ-ականները. Իրավունք

Կայացավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարը, եւ ընտրվեց վարչության նոր կազմը: Հատկանշական է այն, որ այս անգամ վարչության կազմում չկան ՆիկոլՓաշինյանի ընտանիքի հետ բարեկամական կապեր ունեցող ՔՊ-ականները: Թեպետ իշխանական կուլիսներում շրջանառվում էին շշուկներ, որ ՔՊական պատգամավորներ Արսեն Թորոսյանն ու Արուսյակ Ջուլհակյանը ջանք ու եռանդ չեն խնայում նորընտիր վարչության կազմում լինելու համար, բայց նրանք էլ ցուցակից դուրս […]

Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը մեկնարկել է

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը մեկնարկել է։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկելու են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։ Եռակողմ հանդիպումից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առանձնազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Հայաստանում գնաճը հասել է 9,9 տոկոս մակարդակի. իրավիճակը բավականին մտահոգիչ է. ԿԲ նախագահ

Հայաստանում գնաճը հասել է 9,9 տոկոս մակարդակի, ԱԺ-ում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: «Սա, ի դեպ, ԵՄ երկրների գնաճին է հավասար», – ասաց նա: ԿԲ նախագահի խոսքով՝ իրավիճակը բավականին մտահոգիչ է: «Երբ ռուսական կողմից նոր հայտարարություններ եղան մոբիլիզացիայի հետ կապված, տեսանք նոր մարդկանց հոսք, որն ավելացնում է  […]

Արցախի ինքնորոշման տնօրինողը բացառապես Արցախի ժողովուրդն է. Գեւորգ Դանիելյան

Արցախի ինքնորոշման տնօրինողը բացառապես Արցախի ժողովուրդն է, որևէ մեկն իրավասու չէ նախապես այն լուծված կամ փակված համարել, անկախ նրանից՝ «առանձնահատկություններ» տեսնում է, թե՝ ոչ: Այս մասին գրել է իրավագիտության դոկտոր . արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։ ««Հայերի պացիֆիզմը 20-րդ դարի սկզբներին ողջ ժողովրդի համար դարձավ մեծ դժբախտության հիմք», – ԱՄՆ նախագահ Ռուզվելտ: Այսպես կոչված, «խաղաղության […]

Բոլորը պետք է հստակ հաշվի նստեն արցախցու հետ եւ պետք է մերժվի շրջանառվող արեւմտյան տարբերակը, որում Արցախը մնում է Ադրբեջանի կազմում. արցախցի պատգամավոր

Բոլորը պետք է հստակ հաշվի նստեն արցախցու հետ եւ պետք է մերժվի շրջանառվող արեւմտյան տարբերակը, որում Արցախը մնում է Ադրբեջանի կազմում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը` անդրադառնալով հոկտեմբերի 30-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում հրավիրված հանրահավաքի եւ ԱԺ արտահերթ նիստի մասին: «Հայաստանի իշխանությունները չեն մանեւրում եւ ուղիղ տեքստով ասում […]

Հայաստանը համաձայնել է աշխատել ՌԴ առաջարկած հիմնական սկզբունքների հիման վրա. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել՝ հայտարարելով, որ  սեպտեմբերի սկզբին Հայաստանը համաձայնել է աշխատել Ռուսաստանի կողմից առաջարկված Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքների և պարամետրերի հիման վրա: «Հայաստանը համաձայնել է աշխատել Ռուսաստանի կողմից առաջարկված Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքների և պարամետրերի հիման վրա և պատրաստ է հաստատել […]

Արցախը կոչով կդիմի Հայաստանի իշխանություններին. Հրապարակ

Հայաստանին մինչ փորձում են համոզել, որ Արցախի իշխանությունները դեմ չեն իրենց կողմից վարվող քաղաքականությանը եւ նախապես տեղեկանում են բանակցությունների մասին, սակայն կիրակի Արցախում կայանալիք, նախ, ԱԺ արտահերթ նիստով, ապա՝ հանրահավաքով արցախցիները փորձելու են հերքել այդ մտայնությունը եւ ՀՀ իշխանություններին ուղղված կոչ-հորդորով հանդես գալ։ Թերթի տեղեկություններով՝ նախատեսված միջոցառումները որոշվել են կոնսենսուսով եւ քաղաքական դաշտի բոլոր խաղացողների […]

Փաշինյանը նորի՛ց է խաբել. Ժողովուրդ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության երեկվա՝ հոկտեմբերի 27-ի նիստի ժամանակ հայտնեց, թե գործադիրը մետրոյի նոր՝ «Աջափնյակ» կայարանը կառուցելու գործընթացի համար մրցույթ է հայտարարել։ «Նախագծման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, առաջին փուլն ավարտում ենք ու, ըստ նախատեսվածի, 2023 թվականի վերջում կունենանք պատրաստի նախագիծ եւ հնարավորություն կունենանք շինարարության մրցույթ հայտարարելու», – ասաց Փաշինյանն ու վստահեցրեց՝ արդեն 2024-ին հնարավոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի