23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Հայաստանում գնաճը հասել է 9,9 տոկոս մակարդակի. իրավիճակը բավականին մտահոգիչ է. ԿԲ նախագահ

Հայաստանում գնաճը հասել է 9,9 տոկոս մակարդակի, ԱԺ-ում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«Սա, ի դեպ, ԵՄ երկրների գնաճին է հավասար», – ասաց նա:

ԿԲ նախագահի խոսքով՝ իրավիճակը բավականին մտահոգիչ է:

«Երբ ռուսական կողմից նոր հայտարարություններ եղան մոբիլիզացիայի հետ կապված, տեսանք նոր մարդկանց հոսք, որն ավելացնում է  արտաքին պահանջարկի գործոնի ազդեցությունը մեր գնաճի վրա: Մենք մի բանում ենք հաստատակամ, որ անպայմանորեն պետք է բոլոր քաղաքականությունները նպատակադրենք նրան, որ մեր գնաճը զսպենք ու մյուս տարվա ընթացքում գանք թիրախին», – ընդգծեց Մարտին Գալստյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ