09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Արցախի ինքնորոշման տնօրինողը բացառապես Արցախի ժողովուրդն է. Գեւորգ Դանիելյան

Արցախի ինքնորոշման տնօրինողը բացառապես Արցախի ժողովուրդն է, որևէ մեկն իրավասու չէ նախապես այն լուծված կամ փակված համարել, անկախ նրանից՝ «առանձնահատկություններ» տեսնում է, թե՝ ոչ: Այս մասին գրել է իրավագիտության դոկտոր . արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։

««Հայերի պացիֆիզմը 20-րդ դարի սկզբներին ողջ ժողովրդի համար դարձավ մեծ դժբախտության հիմք», – ԱՄՆ նախագահ Ռուզվելտ:
Այսպես կոչված, «խաղաղության դարաշրջանում», եթե այն, այնուամենայնիվ, իրողություն դառնա, ինչը գուցե պացիֆիզմի հետ արդեն առնչություն էլ չունի, միանգամայն խաղաղ ճանապարհով անխուսափելիորեն կարձանագրվի Աջարիայի վատագույն տարբերակը: Սա արդեն, ցավոք, սոսկ ժամանակի խնդիր է լինլու: Տա Աստված՝ սխալվեմ …
Իսկ Արցախի ինքնորոշման տնօրինողը բացառապես Արցախի ժողովուրդն է, որևէ մեկն իրավասու չէ նախապես այն լուծված կամ փակված համարել, անկախ նրանից՝ «առանձնահատկություններ» տեսնում է, թե՝ ոչ: Մենք կարող ենք երաշխավորել Արցախի ժողովրդի կողմից իր իրավունքի բնականոն իրացումը, կամ վատագույն դեպքում խույս տալ այդ առաքելությունից, բայց չենք կարող ալյոց փոխարեն որոշում կայացնել, չունենք սուբյեկտայնություն …»,- գրել է Դանիելյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ