29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հրատապ

Արցախում բոլորն են եկել այն մտքին, որ ՀՀ իշխանությունները վերջնականապես ձեռքերը լվացել է Արցախից. Հրապարակ

Փաշինյանի վերջին հայտարարությունն Արցախի քաղաքական դաշտում լիարժեք կոնսենսուս է ձևավորել: Հասկացել են, որ Հայաստանը վերջնականապես ձեռքերը լվացել է Արցախից։ Եթե մինչ այս պահը հայտարարություններ անում էին Արցախի ԱԺ 3 ընդդիմադիր ուժերը, ապա ԱՀ ԱԽ ընդլայնված նիստի հայտարարությամբ պարզվեց, որ այդ կարծիքը կիսում է նաև Արայիկ Հարությունյանը: Այս անգամ գնահատականներով չբավարարվեցին, այլ հանդես եկան կոչով․ «Քանի […]

«Վիրավորական է այդ փաստաթղթի համեմատությունը ՀՀ գործող կառավարիչների կողմից խայտառակ պայմաններով բանակցվող և ստորագրման պատրաստվող պայմանագրի հետ». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր արձագանքել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի երեկվա հայտարարությանը, որտեղ անընդունելի և բացարձակապես ոչ տեղին էին համարվել նախագահ Տեր-Պետրոսյանի նախորդ օրվա հայտարարության մեջ Ցյուրիխյան արձանագրությունների և գործող իշխանությունների կողմից հայ-թուրքական հաշտության ստորագրվելիք պայմանագրի միջև համեմատությունները: stekloplast34.ru AD Купить стеклопластиковую арматуру по выгодной цене Առաջին նախագահի այսօրվա անդրադարձում պարզաբանվել […]

Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 17 հայ ռազմագերիների. ՊՆ-ն հրապարակել է նրանց անունները

Այսօր ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների: 1. Մկրտչյան Շահեն Հովհաննեսի 2. Ջիլավյան Կարեն Սարգսի 3. Կարապետյան Էրիկ Գարիկի 4. Կարապետյան Սասուն Հրաչիկի 5. Հովեյան Մեսրոպ Արթուրի 6. Մխիթարյան Վրեժ Գոռի 7. Կարապետյան Դավիթ Արմենի 8. Գևորգյան Ռաֆայել Արամի 9. Ֆարոյան Ալեքսան Սուրիկի 10. Ղուբաթյան Հրաչյա Էդվարդի 11. Գիժլարյան Վահե […]

Հայոց պետականությունը և Հայ ժողովուրդը կանգած են գոյաբանական սպառնալիքի առջև․ «Հայաստան» խմբակցություն

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել․ «Հայաստանի ներկա քաղաքական իշխանություններն անվտանգության հարցերը և դրանց լուծումները օրակարգային դարձնելու փոխարեն շարունակում են հասարակությանը հրամցնել ոչ առաջնային, հաճախ նաև վտանգավոր օրենսդրական և այլ նախաձեռնություններ: ԱԺ «Հայաստան» խմբակցության ընդլայնված կազմով նիստը, քննության առնելով Աժ հերթական նիստերին նախորդող զարգացումներն, արձանագրեց, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները մեղմացման […]

Իշխանավորները պարբերաբար պաթետիկ հայտարարություններ են անում, բայց ռազմարդյունաբերության զարգացման համար որևէ քայլ չի արվում. Փաստ

Թերթի տեղեկություններով, ներկայում կառավարությունից լուրջ դժգոհություններ կան ռազմարդյունաբերական համալիրում, այսինքն՝ այն ձեռնարկություններում, որոնք ռազմական բնույթի արտադրանք են տալիս կամ առնվազն ունեն դրա լիարժեք հնարավորությունները: Բանն այն է, որ իրականում բավականին լուրջ հոսքագծեր ու ներուժ ունենք, սակայն պաշտպանության նախարարությունը և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, ի մասնավորի՝ վերջինիս կառուցվածքում գործող ռազմարդյունաբերության կոմիտեն փաստացի «տորպեդահարում» են ոլորտը՝ չտալով […]

Ինչ է հասկացնում Փաշինյանը. շանտաժ՝ ուղղված նախկին նախագահներին Հրապարակ

Երեկ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան կայքում հրապարակված հոդվածը, որով ներկայացվում էին Ադրբեջանի` Հայաստանին ուղղված 5 պահանջները, ընդդիմադիրներն ընկալել էին որպես նախկին նախագահներին ուղղված աղերսագին խնդրանք՝ աջակցել ստեղծված իրավիճակում: Ասում էին, որ այդ խնդրանքը նաեւ ուղեկցվում է շանտաժով, մասնավորապես խոսքը հինգերորդ կետի մասին է․ «Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում՝ հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու […]

Հայաստան ներթափանցած ադրբեջանական զինված խումբն այս օրերին անփորձանք հետ է գնացել Ադրբեջան. Ժողովուրդ

Արդեն երկու օր է՝ հայ հասարակությունը ցնցված է Ադրբեջանի կողմից հրապարակված տեսանյութից, թե ինչպես են գնդակահարում հայ ռազմագերիներին: Օրաթերթն այս առնչությամբ կրկին հիշեց Ջերմուկ ներթափանցած այն խմբի մասին, որի վերաբերյալ հայտարարություններ էին արել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն ու ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: ԳՇ պետը դիվանագիտական ներկայացուցիչների հետ Ջերմուկ կատարած այցի […]

Փակ նիստում Փաշինյանը ցիտել է Տեր-Պետրոսյանին եւ Քոչարյանին. Հրապարակ

«Սեպտեմբերի 28-ի երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողով էր գնացել՝ թիմակիցների՝ «Քաղպայմանագրի» պատգամավորների հետ հանդիպելու եւ հաշվետվություն ներկայացնելու արեւմտյան գործընկերների հետ իր վերջին բանակցությունների, այցերի վերաբերյալ։ Նա իր հետ խորհրդարան է տարել նաեւ արտգործնախարար Արարատ Միրզոյանին, ինչպես նաեւ անկուսակցական փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, ով, ի դեպ, ինչպես մեզ փոխանցեցին, հանդիպմանը մասնակցել է դիտորդի կարգավիճակով, երբեմն-երբեմն միայն […]

ՌԴ դեսպանն արձագանքում է Փաշինյանի՝ զենքի մասին աղմկոտ հայտարարությանը. Ժողովուրդ

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ոչ մի կերպ չմեկնաբանեց հարցը՝ կա արդյոք արգելք Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին զենք վաճառելու հարցում։ Ինչպես հայտնի է, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ հարձակման օրերին՝ սեպտեմբերի 13-ին՝ խորհրդարանում, երեկ էլ ՀՀ կառավարության նիստում խոսեց Հայաստանի՝ զենք ձեռք բերելու խնդիրների մասին: Նա ասաց, որ […]

Ինչ եղավ հակառակորդի՝ Հայաստան ներթափանցած խմբերը. ով է թերացել. Ժողովուրդ

օրաթերթը ՀՀ պաշտպանության նախարարությանն ու Ազգային անվտանգության ծառայությանը հարցումներ էր ուղարկել՝ պարզելու, թե ինչ եղավ «հակառակորդի՝ Հայաստան ներթափանցած 1-2 խմբերի» ճակատագիրը: Այդ մասին, հիշեցնենք, դեռեւս սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էր հայտարարել Հանրայինի եթերում: ՀՀ պաշտպանական ու անվտանգային գերատեսչություններին խնդրել էինք հստակեցնել, թե արդյոք հայտնաբերվել ու վնասազերծվել են այդ խմբերը, եւ եթե այո, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի