08 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Հրատապ

Վարդենիսի ուղղությամբ հրետանային միջոցների առկայությունը կապված է Ադրբեջանի ԶՈՒ կողմից լրացուցիչ ուժերի և միջոցների տեղաշարժով ու բացազատմամբ, որն առաջացրել է որոշակի լարվածություն․ ՀՀ ՊՆ

Վարդենիսի ուղղությամբ հրետանային միջոցների առկայությունն անմիջականորեն կապված է Ադրբեջանի ԶՈՒ կողմից լրացուցիչ ուժերի և միջոցների տեղաշարժով ու բացազատմամբ, որն առաջացրել է որոշակի լարվածություն, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։ «Հայկական կողմի քայլերը, որոնք իրականացվել են տվյալ գոտում ադրբեջանական հրետանային և զենիթային լրացուցիչ միջոցների տեղակայումից հետո, կրում են բացառապես պաշտպանական բնույթ: Հայկական կողմի […]

«Զանգեզուրի միջանցքի» կարգավիճակը պետք է համարժեք լինի Լաչինի միջանցքի կարգավիճակին․ Չավուշօղլուն խոսել է Ադրբեջանի պահանջների մասին

Ադրբեջանը պատերազմից հետո Հայաստանին առաջարկել է խաղաղության համապարփակ պայմանագիր ստորագրել, ինչին Հայաստանը, թեկուզ ուշացմամբ, սակայն դրական է պատասխանել, Թյուրքալեզու պետությունների ԱԳ նախարարների խորհրդի արտահերթ նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, Չավուշօղլուն հայտարարել է նաև, թե Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացված «հիմնավոր» պահանջներից մեկն է, […]

Երևան է ժամանում ԵՄ դիտորդների նախնական խումբը

Երևան է ժամանում ԵՄ դիտորդների նախնական խումբը, այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է  կատարել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: «Այսօր ԵՄ դիտորդական նախնական խումբը ժամանում է Երևան: ԵՄ անդամ 27 երկրներն արագ են գործել Հայաստանի խնդրանքին արձագանքելու համար: ԵՄ դիտորդների տեղակայման նպատակն է դիտարկել իրավիճակը և աջակցել Հայաստանի […]

Ղրիմի կամրջի պայթյունի գործով ձերբակալվածների թվում 3 հայ կա

Ղրիմի կամրջի պայթյունի գործով ձերբակալվածների թվում 3 հայ կա՝ Արտեմ Ազատյան, Գեորգի Ազատյան և բեռնատարի վարորդը՝ Արթուր Թերջանյան։ Նրանք բոլորը կասկածյալներ են, և կալանքի տակ կլլինեն մինչև դեկտեմբերի 8-ը։ Հիշեցնենք, հոկտեմբերի 8-ին Ղրիմի կամրջի վրա պայթյուն էր որոտացել և խոշոր հրդեհ բռնկվել։ Ըստ ՌԴ ԱԴԾ-ի՝ պայթյունն ահաբեկչություն էր, որի քննության շրջանակում պարզվել էին այն երկրները, […]

Պուտինը պատասխանել է Մակրոնին, Փաշինյանին ու Ալիևին առաջարկել է հանդիպել Ռուսաստանում

ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը, Վլադիմիր Պուտինն այն անվանել է անընդունելի՝ հավելելով, որ ՌԴ-ը մշտապես ձգտել է կարգավորել հակամարտությունները, այդ թվում՝ ԼՂ, փոխանցում է РИА Новости-ն: Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է հանդիպել Ռուսաստանում: «Ես սիրով հրավիրում եմ և՛ Ադրբեջանի ղեկավարին, և՛ Հայաստանի […]

Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ  ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների և լռեցրել են հակառակորդի կրակը: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել՝ հայտնելով, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն […]

Աստանայում ընթանում է Լավրով, Բայրամով, Միրզոյան հանդիպումը

Աստանայում ընթանում է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Այս մասին իր Տելեգրամ ալիքում տեղեկացնում է Ռուսաստան ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Հիշեցնենք, հաղորդվել էր, որ ռուսական կողմի նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 14-ին Աստանայում նախատեսված է անցկացնել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: ՀՀ ԱԳ նախարար […]

Սա է կոռուպցիան. աստղաբաշխական գումարներ բյուջեից՝ բարձրաստիճան պաշտոնյայի ընկերությանը. Հրապարակ

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանին պատկանող «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն պետության հետ ընդհանուր արժողությամբ շուրջ 208 մլն դրամի պայմանագիր է կնքել։ 2022 թվականի սեպտեմբերի 1-ից մինչեւ 30-ն ընկած ժամանակահատվածում, այսինքն՝ ընդամենը 1 ամսվա ընթացքում, Բադալյանի ընկերությունը գնման 9 պայմանագիր է կնքել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ, որոնցից երեքը՝ խոշոր` 56 մլն, 89 մլն եւ […]

ՔՊ-ական շատ պատգամավորների օգնականներ պարգեւավճար են ստանում աշխատանքի չգալու համար. Ժողովուրդ

Թերթի տեղեկություններով՝ օրերս պարգեւավճար են ստացել ոչ միայն խորհրդարանի մեծամասնության՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները, այլ նաեւ նրանց օգնականները, գործավարներն ու փորձագետները: Մեր տեղեկություններով՝ ո՛չ ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները, ո՛չ էլ նրանց օգնականները պարգեւավճարներ չեն ստացել: Ընդդիմադիր խմբակցությունների գործավարներն ու փորձագետները նույնպես պարգեւավճարի չեն արժանացել: Ինչո՞վ է պայմանավորված նման վերաբերմունքը, եւ ի՞նչ սկզբունքով […]

Ադրբեջանը հիմնահատակ ավիրել է Հադրութի շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցին

Մայր Աթոռի՝ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հարցերով գրասենյակը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ցավով արձանագրում է, որ ինչպես Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, այնպես և հետպատերազմյան շրջանում չեն դադարել հայոց հոգևոր և մշակութային ժառանգության հանդեպ Ադրբեջանի կողմից ոտնձգությունները և բարբարոսական գործողությունները ։ Օրերս ԱՄՆ Քորնելի համալսարանի Caucasus Heritage Watch կառույցի կողմից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի